Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Այդ ենթակառուցվածքի առկայությունը թույլ կտա համաճարակային իրավիճակներում արտադրել պատվաստանյութեր ու դեղամիջոցներ. առաջարկ ԿԳՄՍ-ին ու Գիտության կոմիտեին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները և ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համաճարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ:

Առաջարկը ներկայացվել է ԿԳՄՍ ու Գիտության կոմիտե:

«Մենք առաջարկել ենք ստեղծել համակարգ, որը թույլ կտա համաճարակային իրավիճակներում ավելի ինտենսիվ  զբաղվել գիտական հետազոտություններով, որոնք կարող են ուղղված լինել համաճարակի դեմ պայքարի տարբեր ոլորտներում առաջընթացին: Օրինակ՝ հետազոտություններ, որոնք ուղղված կլինեն պատվաստանյութերի ստեղծմանը, հակավիրուսային դեղամիջոցների մշակմանը, ինչպես նաև  ընդհանուր առմամբ համաճարակի հարուցիչ հանդիսացող կենսաբանական գործոնի ավելի խորը կենսաբանական ուսումնասիրությանը, որով կհաշվենք, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվում վիրուսը, ինչ էվոլյուցիա և մուտացիաներ է ունենում և նման բազմաթիվ այլ կարևոր հետազոտություններ: Սա այն է, ինչ, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ՝ մենք Հայաստանում չունենք: Մեր առաջարկն ուղղված է նրան, որպեսզի հիմնվելով Հայաստանում այս ոլորտի լավագույն մասնագետների և լավագույն լաբորատորիաների վրա, որոնք տեղակայված են տարբեր գիտական հաստատություններում  և բուհերում՝ ստեղծել մի այդպիսի ցանց, որը կզբաղվի այս ամենի ուսումնասիրմամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ  մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է ոչ միայն կոնկրետ Covid-19 համավարակին, այլև, առհասարակ,  ցանկացած համաճարակային իրավիճակներում այդպիսի հետազոտություններ անելուն:

«Խնդիրն այն է, որ մենք չունենք հենց առաջնային այս կարևոր օղակը, գիտական այն ենթակառուցվածքը, որը թույլ կտա զբաղվել վարակների ուսումնասիրմամբ, անել գիտական հետազոտություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի մշակել, ստեղծել դեղամիջոցներ, պատվաստանյութեր ու  ախտորոշիչ թեստ համակարգեր»:

Հարցին՝ իսկ ստեղծումից հետո, արդյո՞ք հնարավոր է նաև արտադրել դրանք, Առաքելյանը պատասխանեց.

«Այս ենթակառուցվածքի առկայության դեպքում՝ ամեն ինչ էլ հնարավոր է:

Սրա շուրջ աշխատանքներ տանել ամբողջ աշխարհը սկսել է դեռևս ամիսներ առաջ, սակայն Հայաստանը դուրս է մնացել այդ հետազոտություններից՝  անհրաժեշտ գիտական կենտրոնը չունենալու պատճառով, մինչդեռ վստահ ենք, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին համաճարակային իրավիճակն է, որում հայտնվել ենք ու դեռ կհայտնվենք: Մեր այս առաջարկն ուղղված է նաև նրան, որ ապագայում  մենք արդեն պատրաստ լինենք նմանատիպ ճգնաժամերի ժամանակ շատ արագ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ինչպես նաև սովորական պայմաններում էլ լայնածավալ և արդյունավետ հետազոտություններ անել տարբեր ուղղություններով»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արձագանք եք ստացել ԿԳՄՍ-ից ու Գիտության կոմիտեից՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար.

«Այս պահին առաջարկը դեռևս քննարկման փուլում է: Այն ուղարկվել է տարբեր հետազոտական կենտրոններ ու բուհեր՝ մասնագիտական կարծիքներ ու գնահատականներ ստանալու համար և դեռ պատասխան չենք ստացել: Մենք առաջարկել ենք նաև տարբեր մասնագետների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը կկարողանա սա վերածել նախագծի, քանի որ մեր ներկայացրածը ոչ թե կոնկրետ նախագիծ է, այլ կարելի է ասել ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, որը հավանության արժանանալու դեպքում՝ կարող է կյանքի կոչվել և կարևոր դերակատարում ունենալ մեր գիտական կյանքում»,- ի պատասխան նշեց Արսեն Առաքելյանը:

Վերջինս համոզված է, որ մասնագիտական ներուժի պակաս մենք չունենք, խնդիրը միայն նյութատեխնիկական բազայի, անհրաժեշտ ենթակառուցվածքի  բացակայությունն է, ինչը պայմանավորված է նաև ֆինանսական միջոցներով:

«Մարդկային ռեսուրսները մեր բավարար են, ունենք բազում երիտասարդ գիտնականներ, ովքեր վերապատրաստվել են արտասահմանյան կենտրոններում, գիտական հոդվածների հեղինակ են, այսինքն՝ այս մասով խնդիր չկա: Մենք ակնկալում ենք, որ մեր առաջարկը լրջորեն կքննարկվի և այդ քննարկումների հիման վրա դրական պատասխան կստանանք: Սպասենք և առաջիկայում կտեսնենք, մենք մեծ հույսեր ունենք»,-եզրափակեց Առաքելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում