Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ո՞վ է մտահոգվում վիրավոր զինծառայողների խնդիրներով (տեսանյութ)

Արդեն մեկ տարվա զինծառայող էր Երեմ Ստեփանյանը։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան գնում էր մարտական հերթապահության, սակայն ճանապարհին հակառակորդի արձակած գնդակից վիրավորվեց ու տեղափոխվեց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Վիրավորվել էր աջ ազդրից, բժշկական ախտորոշումն էլ՝ աջ ազդրի մ/3-ի սերտաճող բազմաբեկորային մետաղական կոտրվածք։ Երկու անգամ վիրահատվել է։ Ինչպես մայրն է նշում՝ միայն վիրահատությունն է եղել պետական պատվերով, մնացած դեղերն ու այլ պարագաները իրենք են գնել։ Սննդի մասին էլ չեմ խոսում, ամեն անգամ իրենք՝ հարազատներն են հոգացել։ Հոսպիտալային պայմաններում ինչ տրվում է հիվանդ զինծառայողներին՝ բավական չէ կազդուրվելու համար։

Վիրավոր զինվորի ընտանիքն ապրում է ծայրահեղ նեղ պայմաններում, սեփական տանիք չունեն արդեն 1998 թվականից, ապրում են վարձով, մայրը հիվանդ է, հայրը չունի աշխատանք, տան միակ աշխատողը Երեմի ավագ եղբայրն էր, սակայն նա էլ այժմ ծառայում է, և ծառայում է այնտեղ, որտեղ վիրավորվել է եղբայրը։ Երեմին նշանակվել է հաշմանդամության թոշակ 42.340 դրամի չափով, սակայն այդ գումարը նույնիսկ իր դեղերին չի բավականացնում։ Մայրը՝ Գայանե Առաքելյանը, վախենում է խոսել.

– Մի տղաս՝ հաշմանդամ, մյուսը՝ իրենց ձեռի տակ, բա որ մի վնաս տան, դեռ երկուսն էլ ունեմ, որ գնալու են,- այսքանն ասում է տեսախցիկից այն կողմ։

Մոր վախն էլ պատճառաբանված է, ինչպես Երեմն է նշում, բոլորին էլ բանակում ճնշում են, հայհոյում, ծեծում և նվաստացնում, իսկ այդքանից հետո ուղարկում մարտական հերթապահության։

Մի անգամ գնացել է ՀՀ ՊՆ սոցիալական վարչություն, այնտեղ 100,000 դրամ են տվել և ասել, որ հազարավոր նմանները կան, ում ինչ կարողանում՝ այն էլ անում են։

Այս ընտանիքի համար կարևոր հարց է բնակարանի խնդիրը, մի ծածկ չունեն, պետությունից էլ ոչ մի ակնկալիք չունեն։ Ինչպես երկրորդ կարգի հաշմանդամ Երեմն է ասում՝ այսքան ժամանակ ում է պետությունն օգնել, որ իրեն օգնեն։

Այս ամիսների ընթացքում նրան մի քանի անգամ են այցելել, հրամանատարն էլ եկել, շնորհակալություն է հայտնել և հեռացել, միայն ընկերներն ու ազգականներն են, որ, մտահոգված այս ընտանիքի ծանր վիճակով, որոշակի օգնություն են տրամադրում։

Իսկ ինչ է մտածում այս մասին պաշտպանության նախարարությունը։ Երեմ Ստեփանյանի նման հարյուրավոր տղաներ են վիրավորվում, և բոլորն էլ անապահով խավից են, քանի որ նրանք, ովքեր ապահովված ընտանիքներից են, կամ անվտանգ և մոտիկ զորամասերում են անցկացնում իրենց ծառայությունը, կամ ընդհանրապես չեն գնում զինծառայության, իսկ կուժ ու կուլան էլ կոտրվում է այս խավի զավակների գլխին, նրանց, ովքեր իրենց տան հույսն են, ու մի օր պետք է աշխատեին և բարեկեցիկ կյանք ապահովեին իրենց ծնողների համար։

Սա միայն մի դեպք էր, մինչդեռ նման խնդիրներ շատ ընտանիքներ ունեն, իսկ մտահոգվող չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում