Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Խորհրդարանի հաջորդ ընտրության Սահմանադրությունը

Մայիսի 16-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխության թեմային, հնարավոր համարեց, որ Սահմանադրության լայն փոփոխությունը տեղի ունենա 2023 թվականի խորհրդարանի ընտրությանը զուգահեռ: Պետք է նկատել, որ այդ մասին հայտարարությունն առաջին անգամ չէ և ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ևս խոսել էր դրա հնարավորության մասին: Այլ կերպ ասած, հնարավոր է դիտվում խորհրդարանի հաջորդ ընտրությունն էլ ներկայիս Սահմանադրության պայմաններում անցկացնելու հնարավորութունը կամ հավանականությունը: Իրավիճակն այստեղ հարաբերական է:

Մի կողմից այն, որ հեղափոխությունից հինգ տարի անց փաստորեն տեղի է ունենալու ևս մի նոր ընտրություն հին Սահմանադրությամբ, մյուս կողմից՝ Սահմանադրությունն անշուշտ այն փաստաթուղթն է, որի փոփոխությունը պետք է իրականացվի առավելագույն երկարաժամկետ տրամաբանությամբ և էֆեկտիվությամբ, ըստ այդմ հետհեղափոխական ժամանակաշրջանը իր ամբողջ հակասականությամբ և զգայականությամբ հանդերձ ամենևին լավագույն միջավայրը չէ սահմանադրական այնպիսի լուծումների համար, որոնք լինեն իսկապես պետական երկարաժամկետ զարգացման իրավա-քաղաքական ուղենիշներ, ոչ թե քաղաքական գործիք այս կամ այն խմբի ձեռքին կամ այս կամ այն խմբի դեմ: Եվ այդ իմաստով, իհարկե ցանկալի է, որ Հայաստանը հնարավորինս արագ հաղթահարի սահմանադրական այն խնդիրներն ու բացերը, որ եղել են նախկին Սահմանադրության մեջ՝ հենց այն նկատառումով, որ դրանք եղել են նախկին իշխանության համար քաղաքական գործիքակազմի տարրեր, մյուս կողմից անշուշտ գլխավոր նպատակը պետք է լինի ոչ թե հին Սահմանադրությունը փոխելը, այլ նորը ունենալը: Այսինքն, ոչ թե այն է, որ ինչ որ բան պետք է այլևս չլինի, այլ այն, թե հատկապես ինչ պետք է լինի դրա փոխարեն: Որ ևս հինգ տարի անց մենք դարձյալ չկանգնենք այդ ինչ որ բանը չլինելու մարտահրավերի առաջ:

Այդ իմաստով, խորհրդարանի գալիք ընտրությանն ընդառաջ հույժ կարևոր է Ընտրական և դատական օրենսդրության առավելագույն վերափոխումը, որը թույլ կտա զգալիորեն փոխել ընտրական միջավայրը, որի խնդիրները 2018-ի դեկտեմբերին չեզոքացվել էին առավելապես հեղափոխական ալիքի ազդեցությամբ: Մինչդեռ, 2023 թվականին այդ ալիքը ոչ միայն կարող է չլինել, այլ չպետք է լինի, որովհետև հակառակ պարագայում դա կարող է դիտարկվել հենց հեղափոխության էական բացթողումներից մեկը՝ երբ հաջորդ ընտրությանը դարձյալ կարիք լինի ընտրական արատները զսպել կամ արգելակել ոչ թե օրենքի ինստիտուցիոնալ ուժող, այլ հեղափոխական ալիքով:  Ինչ վերաբերում  Սահմանադրությամբ ամրագրված կայուն մեծամասնության հանգամանքին, աա ընդհանուր պառլամենտարիզմի ոգու հետ դրա ոչ այնքան համադրելիությամբ հանդերձ, անհրաժեշտ է թերևս նկատի ունենալ հանգամանքը, որ Հայաստանում խորհրդարանական համակարգը դեռևս կայացման փուլում է և հայաստանյան ներքաղաքական իրողությունների պայմաններում կայուն մեծամասնության հանգամանքը այդուհանդերձ առնվազն քննարկելի է, որպես որոշակի հնարավոր խորքային խնդիրների և անգամ արտաքին ազդեցության ռիսկերի նվազեցման հնարավորություն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում