Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ և կիսում ենք հայ ժողովրդի վիշտը. Թուրքիայի քրդական կուսակցություն

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24–ին Ստամբուլում 250 հայտնի հայերի, որոնց մեջ են եղել լրագրողներ, պատգամավորներ, ուսուցիչներ, գրողներ, ձերբակալել են, արտաքսել և սպանել, որից հետո «Միություն և առաջադիմություն» կուսակցության որոշումով հազարավոր տարիներ իր հողում ապրած հայ ժողովրդին բռնի տարհանել են և մեծ մասին կոտորել։

«Թուրքիան արդեն  105 տարի է՝ չի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։  Ավելին, ցեղասպանության գլխավոր մեղավորների անուններով կոչել է հասարակական մի շարք վայրեր։

Հայոց ցեղասպանությունը աշխարհում տասնյակ խորհրդարանների կողմից է ընդունվել, սակայն այդ ոճրագործությունն իրականացրած երկրի խորհրդարանը արդեն 105 տարի չի խոսում այդ մասին։

Եթե Թուրքիան առերեսվի անցյալի ոճիրների հետ,  ճանաչի ու դատապարտի այն, դա մեծ աջակցություն կլինի հանրային խաղաղությանը։ Մենք՝ որպես «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն, այդ առերեսումն ապահովելու համար պայքարելու ենք։

Որպես Անատոլիայի բնիկ ժողովուրդների թոռներ՝ մենք ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ, կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների վիշտը։  Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր սրտում և հարգանքի տուրք ենք մատուցում այդ ժամանակ կոտորված բոլորի հիշատակին»,–նշվել է հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում