Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Նեյտրալ դիրքորոշո՞ւմ, թե՞ «թիկունք» Ջո Բայդենին. ո՞ւմ օգտին կքվեարկեն ամերիկահայերը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու հավակնորդ Բեռնի Սանդերսը հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Այս մասին հայտնում է BBC-ն: Սանդերսի՝ պայքարից դուրս գալուց հետո Դեմոկրատական կուսակցությունից միակ հավակնորդը մնաց ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանալու են 2020 թվականի նոյեմբերին: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջադրվելու մասին:

Ո՞ւմ օգտին կքվեարկեն ամերիկահայերը։ Գլենդելում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Առայժմ ոչ մի կազմակերպություն հայտարարություն չի արել, բացի ԱՄՆ Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից՝ Բեռնի Սանդերսին աջակցելու մասին։ Հիմա Բեռնի Սանդերսը դուրս եկավ ընտրապայքարից, մնաց միայն Ջո Բայդենը։ Հավանաբար հայերը, հայկական կազմակերպությունները թիկունք կկանգնեն Ջո Բայդենին և ոչ Թրամփին, որովհետև անցած անգամ էլ Թրամփին չսատարեցին»։

Մեր այն դիտարկմանը, թե նախորդ անգամ դիրքորոշումն ավելի նեյտրալ էր, Հարութ Սասունյանն արձագանքեց. «Ճիշտ է, անցած անգամ Հայ Դատի հանձնախումբը ո՛չ Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկելու կոչ արեց և ոչ էլ Թրամփի, բայց այս անգամ հավանաբար Ջո Բայդենի կողքին կլինեն»։

Խոսելով պատճառների մասին՝ Հարութ Սասունյանն ասաց՝ դեմոկրատները փոքրամասնությունների իրավունքների կողքին են և նաև երկար տարիներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. «Ջո Բայդենը միշտ եղել է հայասեր ու հայանպաստ, երբ Սենատում էր։ Մի քանի ամիս առաջ էլ որպես նախագահի թեկնածու հայտարարություն արեց, որ նախագահ լինելու դեպքում կողմնակից է Ցեղասպանությունը ճանաչելուն»։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հավանաբար այս անգամ ևս հայերը նեյտրալ դիրքորոշում կունենան։ Իր այս տեսակետը Սարգսյանը հիմնավորեց հետևյալ կերպ. «Ամերիկահայերի դիրքորոշումը մշտապես պայմանավորված է եղել թեկնածուների պրոհայկական հայտարարություններով ու գործունեությամբ՝ տարբեր պաշտոններին գտնվելու ընթացքում։ Եթե կոնկրետ առանձնացնենք Ջո Բայդենին, ապա լոբբիստական կառույցները հաշվի են առնում նրա անցած ճանապարհն ու հայամետ դիրքորոշումները ամենատարբեր պաշտոններ զբաղեցնելիս։ Հայտնի է, որ Ջո Բայդենը տևական ժամանակ Միացյալ Նահանգներում զբաղեցրել է օրենսդիր պաշտոն ու այս առումով, իհարկե, մշտապես հայկական բոլոր բանաձևերին կողմ է քվեարկել ու կողմ է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Մեր լոբբիստական կառույցները մտավախություն ունեն առ այն, որ երբ նա դարձել է ԱՄՆ փոխնախագահ, իր ղեկավարի՝ Բարաք Օբամայի հետ միասին խուսափել են և չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ի հեճուկս տրված խոստմանը։ Այնպես որ՝ այնտեղ Բայդենի նկատմամբ վերաբերմունքը ևս միանշանակ չէ»։

Սարգսյանը հիշեցնում է՝ Բեռնի Սանդերսը ևս խոստացել է ճանաչել Ցեղասպանությունը, բայց, ինչպես հայտնի է, նա արդեն դուրս է եկել մրցապայքարից. «Ինչևէ, այժմ պայքարն ընթանալու է Ջո Բայդենի և Թրամփի միջև։ Թրամփը երբևէ որևէ խոստում չի տվել Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, բայց հենց նրա օրոք էր, որ երկու պալատներն ընդունեցին Ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր, և ադմինիստրացիայից առանձնապես լուրջ ճնշումներ չկան Կոնգրեսի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Բայդենին, նա, ի տարբերություն Թրամփի, խոստացել է ճանաչել Ցեղասպանությունը, բայց չի կատարել։ Ես դժվարանում եմ ասել, թե ում կպաշտպանեն հայկական կազմակերպությունները։ Կարծում եմ՝ այս անգամ ևս նեյտրալ դիրք կընդունեն ու կսպասեն հաղթող կողմի հետ առավել ակտիվ աշխատելու հնարավորությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում