Tuesday, 28 07 2026
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է

Տիգրան Սարգսյանը փորձեց գնացքից առաջ վազել. ամենամեծ տուժողը կարող է լինել հենց Մոսկվան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի  ղեկավար Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնից հեռացող Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ։ Ի՞նչ է սա ենթադրում, ինչպե՞ս պետք է արձագանքի Հայաստանը։

Սա առայժմ քննարկման առարկա է, պետությունների մեծ մասը դեմ է ու իր առաջարկությունները պետք է ներկայացնի։ Տիգրան Սարգսյանը նման է այն հեռացող չինովնիկներին, որ ուզում է մնալ ինչ-որ երկրում ու պաշտոն զբաղեցնել։ Նա էլ ռուսների ասած՝ սկսում է գնացքից առաջ վազել։ Այստեղ ինչ-որ լուրջ բան չկա։ Իր ասածը ի սկզբանե վերցրած է եվրոպական երկրների որոշ ֆունկցիաներից, բայց այստեղ խնդիրներն ու հարցերը ավելի շատ են։ Կրկնում եմ՝ քննարկման առարկա է առայժմ։ Այն, ինչ տեսականորեն դրված է եղել մակերեսի վրա, նա բարձրաձայնեց։ Ավելի շատ ուզեց ասել՝ եթե այս ճանապարհով ենք գնում, դրա վերջը ասոցացված պետական կառույցի հանգրվանն է։ Այսօրվա դրությամբ դա շատ հեռու է, ու առանձին պետություններ կարծում են, որ պահանջների ու պատասխանատվության անհամապատասխանություն կա։ Այդ երկրները համարում են, որ իրենց դիրքորոշումն է ճիշտ, իսկ Ռուսաստանն այդ ամենը չափում է  իր ներդրումների քանակով։ Խնդիրը միջպետական հորիզոնական հարաբերություններն են՝ վառելիքային, ռազմական, տնտեսական, դրանից հետո նոր գուցե գան այդ վերպետական կառույցների ստեղծմանը։ Կլինի այնպես, որ ամեն պետություն իր որոշ պարտականություններ կհանձնի վերպետական մարմնին։ Բայց ևս մեկ անգամ շեշտեմ՝  քննարկման ենթակա շատ  հարցեր կան։

– Դա ինչ-որ տեղ կենթադրի սուվերենության զիջում։

– Բնական է՝ ցանկացած ասոցիացիա, միություն, պետական մակարդակով խմբավորում սուվերենության որոշ հարցերի փոխանցում է ենթադրում և ոչ այնքան զիջում։ Պետությունները պետք է իրենք որոշեն, թե որ մասով հարցերը կարող են որոշել ընդհանուր քննարկումների տիրույթում։ Այսինքն՝ բացարձակ սուվերենության ինչ-որ մասի փոխզիջում։ Տիգրան Սարգսյանը, որպես հեռացող, ռևերանս արեց հետագա եկողներին՝ ասելով, որ այս հարցերը ձեր առաջ են լինելու, ու դուք դա պետք է լուծեք։ Առաջին հերթին՝ հենց Ռուսաստանը չի համարում, որ սա այսօրվա հարց է։ Հենց Ռուսաստանի հետ կապված այսօր կան բազմաթիվ հարցեր, Ռուսաստանի ծրագրերում կա առանձին պետությունների հետ վառելիքատնտեսական համակարգի, ռազմարդյունաբերության կոնկրետ ծրագրերի համաձայնեցում, լուծում։ Դրանից հետո միայն, երբ ճշտվեն առանձին հարաբերությունները, գուցե գան այդ քննարկումներին։ Եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ անհրաժեշտություն կլինի վերպետական մարմին ստեղծելու ու վերցնելու առանձին պետություններից սուվերենության էլեմենտներ՝ գուցե։ Դա այսօր օրակարգում չկա, մինչև դրան գալը դեռ շատ հարցեր կան։ Հորիզոնական կարգերով պետք է ճշտվեն համապատասխանությունը ու առանձին պետությունների հետ համալիր հարցերը։

– Բելառուսի դիրքորոշումը ևս միանշանակ չէ այս հարցի շուրջ, այս խնդիրը կարո՞ղ է Հայաստանի հետ համագործակցության հարթակ դառնալ։

– Լուկաշենկոն իր նախագահության  անհավանական երկարուձիգ տարիների ընթացքում եկել է մի հանգրվանի, որ պետք է ավելի օպտիմալացնել, կապերն ավելի բազմազանեցնել ու ավելի լայն ասպեկտով հանդես գալ ԵԱՏՄ-ից դուրս պետությունների հետ։ Լուկաշենկոյի խնդիրն այն է, որ ուզում է ներռուսաստանյան գներով վառելանյութ։ Մոռացել է, որ մի քանի միլիարդ սուբսիդավորում է  ստացել ու մշտապես ստանում է։ Բայց եթե դու այդ համակարգերը օպտիմալացնում ես, տարբեր երկրների հետ առանձին հարթակներում հանդես գալիս՝ ուրեմն պետք է մաքսիմալ սուվերեն  լինես։ Չմոռանանք, որ Բելառուսն ու Ռուսաստանը նաև առանձին միության անդամ են, առաջարկություններ անելը լավ է, բայց դրանք Ռուսաստան ու Բելառուս միութենական պետության հետ հակասության մեջ են մտնելու։ Նրա նախաձեռնությունները նորմալ են, բայց պետք է իրատես լինել այդ հարցերում։ Շատ բաներ ենք լսել, բայց դրանք մեծամասամբ մնացել են թղթի վրա։ Ասում է՝ էլի տվեք զեղչեր, ամպագոռգոռ հայտարարություններ է անում, բայց ի՞նչ դրանից։ Բնական է, որ  իր երկրի շահերն է պաշտպանում, դա շատ լավ է։ Բայց ադեկվատ է պետք լինել, Ռուսաստանը զեղչեր անում է ու ստանում ոչ համապատասխան արդյունքներ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առաջին հերթին պետք է ներկայացնել, թե հորիզոնական կապերի ինչ ծրագրեր կան Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ։ Դրանից հետո եթե վերպետական մարմնի հարց առաջանա, այսինքն՝ ինքնիշխանությանը վնասող ինչ ենք փոխանցում, պետք է քննարկման առարկա դառնա դա։ Ռուսաստանն ինքը այսօր պատրաստ չէ նման ծրագրերի գնալու, պատրաստ չէ այդ հանրապետությունների որոշումներով շարժվելու։ Մոռանում են, որ  հարցը երկու կողմ ունի, ավելի մեծ տուժող կարող է լինել Ռուսաստանը։ Անհամաչափ փոքր տնտեսություն ունեցող պետությունները պետք է Ռուսաստանին թելադրող դառնան։ Հարցը նուրբ է ու այսօրվա դրությամբ հրատապ լուծման ենթակա չէ։

Տիգրան Սարգսյանը երևի մոռացել է, որ երբ իրեն նշանակում էին հինգ տարի առաջ, այդ նույն խոսակցությունները կային։ Այդ թեզերը կային, բայց առաջնահերթություններն այլ բան են պահանջում։ Օդի մեջ կրակելով չի, հինգ տարի այնտեղ էիր, անեիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում