Monday, 27 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար

Արցախում դեռ իրական լուծում չեն ուզում տալ ՀԷԿ-երի խնդիրներին. ՀԲՃ

Այսօր՝ փետրվարի 4-ը, Ալեքսանդր Քանանեանի հացադուլի 15-րդ օրն է և Մհեր Պողոսյանի հացադուլի 9-րդ օրը: Արցախի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները դադարեցված են և կառավարությունը պատրաստ է սեղմ ժամկետներում ստեղծել մասնագիտական հանձնաժողով, իսկ մինչև հանձնաժողովի եզրակացությունները ստանալը ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվի:

Առաջին հայացքից՝ այս հայտարարությունը քայլ է՝ հացադուլի պահանջներին ընդառաջ, սակայն բովանդակային առումով սա ավելի շուտ մանիպուլատիվ հնարք է:

Հիշեցնենք, որ Քանանեանի պահանջնագիրը երեք կետից էր բաղկացած՝ (1) դադարեցնել ՀԷԿ-աշինական աշխատանքները, (2) հեռացնել շինարարական տեխնիկան, (3) պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել ՀԷԿ-երի հետագա կառուցումից, և այս քայլերը կատարելուց հետո՝ նաև ստեղծել անկախ հանձնաժողով, որը կքննի ՀԷԿ-երի շինարարության ընթացքում տեղի ունեցած բնապահպանական, ֆինանսական կամ այլ հանցագործությունները, ինչպես նաև գոյություն ունեցող ՀԷԿ-երը կբերի խիստ բնապահպանական ստանդարտների:

Իսկ Արցախի կառավարության հայտարարած հանձնաժողովը հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու, ինչ կանոնակարգով, ինչի մասին է եզրակացություններ տալու, կոնկրետ ովքեր են անդամները (անուն, ազգանուններով) և ինչ եղանակով են կայացվելու որոշումները:

Մենք սա գնահատում ենք՝ որպես հանրությանը խաբելու, մոլորեցնելու, ժամանակ շահելու և պատասխանատվությունից խուսափելու հնարք: Հացադուլի լուրջ պահանջների նման մեկնաբանությունը պարզապես ծաղր է՝ հանուն էկոլոգիական արդարության, բնական միջավայրի պահպանության և սերունդների կյանքի արված այս մեծ անձնական զոհողության նկատմամբ։

Եթե մինչև փետրվարի 5-ը հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ապա Հայկական բնապահպանական ճակատը մոբիլիզիացիայի կոչ է անելու ՀՀ և ԱՀ տարածքում, իսկ ՀԷԿ-ատեր պաշտոնյաների և օլիգարխների բիզնեսներն ակտիվ բոյկոտի են ենթարկվելու:

Մենք իսկապես լիահույս ենք, որ Արցախի կառավարությունն իրական, այլ ոչ ձևական քայլեր կձեռնարկի ու կհարգի հանրային պահանջը: Արդեն հստակ է, որ սա ոչ միայն հացադուլ հայտարարած երկու անձանց ու Քարվաճառի շրջանի բնակչության ճնշող մեծամասնության պահանջն է, այլև Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրային լայն շրջանակների:

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում