Monday, 27 07 2026
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

35-ամյա տղամարդը իր «ԲՄՎ»-ով շուրջ 3 րոպե «սիրողական ոճի դրիֆտ» է կատարել Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ու դատվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Գ.-ի գործի դատական քննությունը:

35-ամյա Աշոտ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝  2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Աշոտ Գ.-ն կոպիտ կերպով խախտել է  հասարակական կարգը՝ իր կողմից շահագործվող «ԲՄՎ» մեքենան վարելով Երևանում՝ Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում պտույտներ կատարելով՝ իրականացրել է «դրիֆտ» «վարժություն» և խաթարել է տրանսպորտային միջոցների երթևեկության բնականոն ընթացքը:

Աշոտ Գ.-ն ընդունել է առաջադրված մեղադրանքը և հայտնել է, թե 2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում «սիրողական ոճի «դրիֆտ» վարժություն» կատարելու նպատակով մեքենան վարել է Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկ, որտեղ՝ խաչմերուկի կենտրոնական հատվածի լուսավորված մասում,  ոտքով մեկ-երկու անգամ սեղմել է արգելակման ոտնակը, միաժամանակ՝ արագության ոտնակը: Մեքենան բարձր ձայն արձակելով՝ պտույտներ է կատարել, և անիվներից ծուխ է արձակվել:

Ինքը գիտակցել է նման արարքի անթույլատրելիությունը, դրա համար էլ վարժությունը կատարելուց առաջ հանել էր մեքենայի հաշվառման համարանիշերը: Գիտակցում է, որ վարժությունը կատարելու ընթացքում երթևեկության մասնակից այլ մեքենաների համար խոչընդոտ է ստեղծել:

Վարժությունը կատարելուց հետո երթևեկել է Խանջյան փողոցով, ապա կայանել է մեքենան ու փորձել է տեղադրել համարանիշերը, սակայն իրեն են մոտեցել ոստիկաններն ու բերման են ենթարկել:

Աշոտ Գ.-ի կողմից «սիրողական ոճի «դրիֆտ» վարժություն կատարելու պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում, և նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ երեք րոպե տևողությամբ քաղաքի կենտրոնի բանուկ խաչմերուկում պտտվող, բարձր ձայն ու ծուխ արձակող սև «ԲՄՎ»-ն:

Երբ վարորդը մեքենան կայանել է Խանջյան փողոցում, որ տեղադրի նախապես հանված համարանիշերը, ոստիկանները մոտեցել են նրան ու բերման են ենթարկել:

«ԲՄՎ» մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի հատուկ պահման տարածք և կնիքվել է:

Վարժության կատարումը ֆիքսվել է այդ խաչմերուկում տեղադրված տեսագրող սարքերի միջոցով:

Դատարանը հաշվի է առել, որ Աշոտ Գ.-ն ընդունել է մեղքը, զղջացել է, նրա խնամքին է 4 տարեկան դուստրը:

Աշոտ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի 30  հազար դրամի չափով:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում