Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սև-սպիտակի պատերազմը մաշեցնում է իշխանությանը․ որ դեպքում են հնարավոր արտահերթ ընտրություններ

Վերջին շրջանում իրենց ընդդիմադիր հռչակած նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, նրանց շահերը սպասարկող որոշ անհատներ նախանձելի հետևողականությամբ և պարբերականությամբ արտահերթ ընտրությունների օրակարգ ձևավորելու փորձեր են անում: Վերջինը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունն էր, որտեղ նա «Իմ քայլին» կոչ է անում իր շարքերից նոր վարչապետ ընտրել։

Հաշվի առնելով նմանատիպ կոչերի և հայտարարությունների ոչ օրինաչափ լինելու հանգամանքը, դրանք ի՞նչ նպատակ են հետապնդում․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը պատասխանեց․ «Մենք դիտարկում ենք արտահերթ ընտրությունների թեմա՞ն, որովհետև Վանեցյանը մի փոքր այլ թեմա էր առաջարկում՝ ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ փոխել վարչապետին։ Դա ուրիշ թեմա է։ Իսկ արտահերթ ընտրությունների թեման, այո, վերջին ամիսներին պարբերականորեն արծարծվում է։ Ես կարծում եմ՝ առայժմ խնդիրը համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորելն է, որպեսզի այդ մասին խոսեն ու ձևավորվի այնպիսի կարծիք, որ նման հնարավորություն կարող է լինել։ Եթե նկատեցիք՝ դրան անդրադարձավ նաև վարչապետն իր ասուլիսի ժամանակ։ Նա ասաց, որ տրամադրված են հերթական ընտրության, բայց իր հերթին չբացառեց նաև արտահերթ ընտրությունների հարցը՝ ասելով, որ կյանքը ցույց կտա»։

Իսկ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց․ «Նախ՝ ես համաձայն չեմ, որ վերջինը Վանեցյանի հայտարարությունն էր։ Վերջինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն էր, որտեղ նա ևս նշում է, որ արտահերթ ընտրությունների հավանականությունը բավական մեծ է։ Բնականաբար, դա այդպես չէ։ Այսօր չկան դրա համար նախադրյալներ, այս պահին հնարավոր չէ պատկերացնել այնպիսի գործընթացներ, որոնք կբերեն արտահերթ ընտրությունների։ Այսօրվա իշխանության կոնյունկտուրան ձևավորվել է որոշակի համամասնությամբ, որը գոնե այս պահին համապատասխանում է հասարակության մեջ տրամադրություններին։ Թեև, երկրորդ նախագահը նշում է, որ տրամադրությունները կարող են փոխվել, սակայն կարող են և չփոխվել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում