Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Գազի գինը չթանկացնելով՝ Մոսկվան Փաշինյանին մեսիջ է հղում, առայժմ խիստ դժգոհություն չկա նրա քաղաքականությունից

Անցած տարվա վերջին օրը հայտնի դարձավ, որ 2020 թվականին «Գազպրոմը» կշարունակի Հայաստանին գազ մատակարարել գործող պայմաններով, այսինքն՝ հայ-վրացական սահմանի համար 165 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց։ Այդ մասին հաղորդել է ընկերության մամլո ծառայությունը։ Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանից գազ գնող այլ պետություններից  որոշակիորեն ցածր գնով է դա անում։ Բացառություն է, իհարկե, Բելառուսը։

Փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Ռուսաստանի համար գազի գինը, բացի տնտեսական հարց լինելուց, նաև քաղաքական հարց է՝ բոլոր իրենից գազ գնող երկրների  հետ հարաբերությունների պարագայում: «Իհարկե այնպես չէ, որ սա միայն քաղաքական հարց է,  և չկան տնտեսական հաշվարկներ, բայց ընդգծված քաղաքական ենթատեքստ կա։ Այն, որ սահմանին Հայաստանի համար 2020 թվականին գազի գինը չի բարձրանա, որոշակի մեսիջ է Հայաստանի իշխանություններին առ այն, որ այս պահի դրությամբ դեռևս շատ դժգոհություն չկա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց. «Սա չի նշանակում, որ եթե հայտարարել են, որ տարվա ընթացքում չի բարձրանալու, սպառողի համար նույնը կմնա։ Արդյոք դա կբարձրանա՞, թե՞ ոչ։ «Գազպրոմ Արմենիան» գնում է «Գազպրոմից», բայց իր հաշվին այստեղ կոմպենսացվում է։ Հիմա հարցն այն է՝ այդ կոմպենսացիան կշարունակվի՞ մեկ տարի, թե՞ մարտից սա նույնպես կբարձրանա։ Թե սահմանին ինչքան է վաճառվում՝ սպառողի խնդիրը չէ, և հասարակ սպառողին մեծ հաշվով դա չի հետաքրքրում։ Իսկ երբ ասում են՝ 165 դոլար է մնում, ապա բարձրացնելը  տնտեսական իմաստով ևս ձեռնտու չէր։ Թեպետ նորից եմ կրկնում՝ քաղաքական իմաստով հայ-ռուսական հարաբերությունները այժմ նորմալ հունի վրա են՝ բացառությամբ երկու հարցի։ Առաջինը երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործն  է, երկրորդը՝ «սորոսականների» դիրքերի ամրապնդումը իշխանության մեջ։ Եթե այս երկու հարցը հանենք՝ մնացած իմաստով թեպետ հայ-ռուսական հարաբերությունները շատ ջերմ չեն, բայց սառն էլ չեն։ Ուստի մեսիջը հետևյալն է. եթե հարաբերությունները մնան այս մակարդակի վրա՝ գազի գինը փոփոխության չի ենթարկվի»։

Արմեն Բադալյանը հատուկ ընդգծում է նաև Ռուսաստանի տնտեսական քաղաքականության զգուշավորությունը՝ այն իմաստով, որ եթե Մոսկվան շատ բարձրացնի գազի գինը, Հայաստանը ստիպված կլինի այլընտրանքային շուկա փնտրել, ինչն իրեն բնականաբար ձեռնտու չէ։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նշեց, որ գազը և  էներգակիրներն առհասարակ այսօրվա աշխարհում քաղաքական կարևորագույն գործոններից մեկն են. «Իսկ  որոշ երկրների դեպքում՝ թե ՛վաճառողների, թե՛ գնորդների համար ամենակարևոր գործոններից են, շատ դեպքերում՝ նույնսիկ աշխարհաքաղաքական գործոն են։ Տվյալ պարագայում, եթե խոսում ենք  Հայաստանին  մատակարարվող գազի գնի մասին, ապա սա  մեսիջ է, որ Ռուսաստանը չունի այնպիսի լրջագույն հակասություններ այսօրվա իշխանությունների հետ, որոնք կստիպեն իրենց գնալ ավելի ռադիկալ  քայլերի։ Իհարկե, վստահ չեմ, որ ամբողջ 2020-ին գներն այսպես էլ կմնան,  բայց նաև պետք է նշել, որ սա երևի թե այն չէ, ինչ ուզում էին ՀՀ իշխանությունները»։

Հակոբյանը հիշեցնում է, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ  փորձելու են ստորագրել ավելի երկարատև պայմանագիր: «Եվ  ոչ թե ամեն տարի նոր պայմանագիր, նույն նյարդային իրավիճակը, բայց դա, ըստ էության, չի ստացվել։ Թեպետ ամբողջ անցյալ տարին դրա մասին էր խոսվում, որ դա պետք է կանխատեսելի  լինի, որովհետև  գազի գնից շատ այլ հարցեր են կարգավորվում։ Դա գնագոյացման ապրանք է։ Հիմա ամեն տարի ՀՀ իշխանությունը պետք է փորձի լեզու գտնել Ռուսաստանի հետ, իսկ դա անընդհատ որոշակի անորոշություն է թողնում, որոշակի կախվածություն ստեղծում։ Դա նախևառաջ աշխարհաքաղաքական գործոն է, Հայաստանը միշտ պետք է այնպիսի քաղաքական կուրս տանի, որն առնվազն ստրատեգիական առումով ձեռնտու լինի Ռուսաստանին։ Սա անընդհատ տոնուսի մեջ է պահում, համապատասխան աշխարհաքաղաքական վեկտորից չշեղվելու պայման է  ստեղծում։ Իսկ եթե ավելի հեռուն գնանք՝ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էր՝ ոչ միայն դեռևս այն ժամանակվա 150 դոլարը կպահպանվի,  այլև գինը կիջեցվի, բայց անցյալ տարվա դեկտեմբերին 15 դոլարով սահմանի համար բարձրացավ գինը, ուստի մենք այժմ ունենք ընդամենը վերջին բարձրացված գնի պահպանումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում