Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Լիահույս եմ՝ այս ոճրագործության կծիկը ամբողջությամբ կքանդվի. Արսեն Թորոսյան

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին վերաբերող աղմկահարույց քրեական գործին, որի շրջանակներում մի քանի անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց. «Վստահ եմ, որ քննությունը կաշկանդված չէ՝ պարզելու այս գործի մեջ ներգրավված անձանց ամբողջ շրջանակը: Սա շատ կարևոր է դեպքերն իրենց անուններով կոչելու և իրավական գնահատական տալու համար, որպեսզի այլևս չկրկնվեն… Հանցանքը մեղսագրելիս կարևոր են բոլոր դեպքերը և բոլոր հանգամանքները: Որպես պետություն և հասարակություն՝ պետք է ամեն ինչ անենք՝ կանխարգելելու նման զարգացումները, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ կարելի է ինչ-որ մեկին դրդել հրաժարվել երեխայից»:

«Մենք կասկածներ ունեինք, որ երբ երեխան ծնվում է որևէ առողջական խնդրով, այդ խնդիրներն առնվազն չափազանցվում են, որպեսզի ծնողը հրաժարվի երեխայից, և որ երեխային Հայաստանում այլ ընտանիքներ չորդեգրեն, այլ միայն արտասահմանում: Եվ այդ կասկածները մեզ դրդեցին այս խնդրով զբաղվել ավելի խորությամբ, այս ամեն ինչը մոտ մեկ տարվա պատմություն ունի, պարզապես հիմա ենք նախաքննության արդյունքները տեսնում…»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պարզ է՝ որտեղից  է սկիզբ առնում այս ոճրագործության կծիկը, նախարարը նշեց. «Նախկին իշխանությունների օրոք բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնց շուրջ հանրային կոնսենսուս է եղել, օրինակ, որդեգրումների խնդիրը կար, բայց արձագանք չի եղել, կամ համակարգային կոռուպցիայի խնդիր է եղել, բայց դրանով չեն զբաղվել… Հիմա էական չէ, թե որ օղակից է բացվել կծիկը, բայց լիահույս եմ, որ այս ոճրագործության կծիկն ամբողջությամբ կբացահայտվի»:

Որդեգրումների գործընթացը հնարավո՞ր էր գաղտնի իրականացնել. այս հարցին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը պարզաբանեց. «Արտասահմանցիների կողմից բոլոր որդեգրումները կառավարության որոշմամբ են եղել՝ արդարադատության նախարարության կողմից բերվող, իսկ ներհայաստանյան բոլոր որդեգրումները սոցապնախարարության միջոցով են եղել: Այսինքն՝ առնվազն բազմաթիվ պաշտոնյաներ տեղյակ են եղել այդ մասին: Անհրաժեշտ է գտնել մեղավոր անձանց և ապացուցել նրանց մեղադրանքը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում