Tuesday, 28 07 2026
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 42 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 02-ից 06-ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշված է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 29 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 2.109.964 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել 1.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 քամատապալ լորենի, 2 քամատապալ բոխի, 1 ձիակասկ, 2 լորենի, 2 թխկի, 1 բոխի) հաշվարկվել է 519.100 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0,9 խմ վառելափայտ)՝ 28.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (12,124 խմ վառելափայտ, 3,8 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 435.864 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ցցաչոր կաղնի, 1 սոճենի) հաշվարկվել է 82.450 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 237.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի, 1 թեղի) հաշվարկվել է 665.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 թխկի, 1 կաղնի, 2 բոխի) հաշվարկվել է 141.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Իրականացվել է 1 ստուգում։

Տավուշ՝ նախկինում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (138 ծառի կոճղ) հաշվարկվել է 8.517.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք։

Գեղարքունիք՝ ապօրինի ձկնորսության 2 դեպքով (54 հատ՝ 20,3 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 102.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք։

Արագածոտն՝ նախկինում արձանագրված լեռնային զանգվածի հանման և տեղափոխման աշխատանքների իրականացման 1 դեպքով հաշվարկվել է 1.127 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է թվով 5 ստուգում, որից 2-ով հաշվարկվել է 3.966.374 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ «ՕՍՏ գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ «Արգիշտի-1» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արարատ՝ նախկինում «Մոստովիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 303.168 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արմավիր՝ նախկինում «Արթուր-Տաթևիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Վայոց ձոր՝ նախկինում «Վուդին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.663.206 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 4 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (1.183.710 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 13.732.417 ՀՀ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում