Tuesday, 28 07 2026
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է

Էնպես արեք՝ ռեպլիկ չհնչի մեր հասցեին դատարանի դահլիճից, թե չէ ինքս կապահովեմ․ Ալումյանը՝ դատավորին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Քոչարյանի նկատմամբ գրավի ընդունելի չափը թողնում է դատարանի հայեցողությանը։ Այս մասին դատարանում հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Դատարանը պետք է սահմանի գրավի չափ և, եթե կալանքի տակ գտնվող անձը չկարողանա վճարել սահմանված գումարը, ապա կշարունակի մնալ կալանքի տակ կամ կբողոքարկի որոշումը։ Մենք ողջամիտ չափ չենք ուզում առաջարկել դատարանին, որպեսզի մի հատ էլ լրացուցիչ ապացուցման բեռը չկրենք, թե ՝ այսքան գումարն ինչու է ողջամիտ կամ ողջամիտ չէ։ Եթե մենք ինչ-որ չափ ասենք, կստացվի, որ պետք է այդ չափն էլ հիմնավորենք և դրա շուրջ ևս պետք է դատավարություն ընթանա»,- նշեց Ալումյանը։

Փաստաբանը նաեւ պնդեց, որ դատարանն ապահովի քննությունը՝ միայն բողոքի շրջանակներում։ Ըստ նրա՝ «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատավարությունը փորձ է արվելու վերածել հանրահավաքի», ինչի դեմ կներկայացնեն առարկություն։

Դատարանի հարցին, թե արդյո՞ք դատավարական առումով որևէ փոփոխություն չի եղել՝ Ալումյանը պատասխանեց, որ այդ հարցն արդեն վերաքննիչ բողոքի սահմաններից հեռու է, որովհետև Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը չի մերժել հիմնավորմամբ, որ որևէ դատավարական առումով որևէ փոփոխություն չի եղել։ «ՄԻԵԴ դիրքորոշումները, որոնք մեզ մոտ շատ քիչ են դեռ կիրառվում, բայց այդ դիրքորոշումները գոյություն ունեն և դա պետք է հաշվի առնել։ Որքան երկար է անձը մնում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում նրա ազատ արձակվելու իրավունքը»,-ընդգծեց Ալումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում