Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Գորիսի քաղաքապետը համառորեն խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2014թ. մարտի 7-ին, առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, տեղեկության հարցում էր հղել Գորիսի համայնքապետ Նելսոն Ոսկանյանին, խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. 2013 թվականին Գորիսի քաղաքապետարանի համար ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշման պատճենը և ավագանու այդ նիստի արձանագրության պատճենը, վերջին յոթ տարիների ընթացքում Գորիսի քաղաքապետարանը քանի՞ մեքենա է ձեռք բերել, ի՞նչ մակնիշի մեքենաներ են և ի՞նչ նպատակով են օգտագործվում, ավտոմեքենաները ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշումների պատճենները, համայնքապետի նախորդ ծառայողական ավտոմեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է գտնվում, ե՞րբ է այն գնվել, ի՞նչ գնով, ի՞նչ մոդելի և ո՞ր թվականի արտադրության է այն: Գնման ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել մեքենան: Խնդրվել էր տրամադրել նաև այդ մեքենայի գնման փաստաթղթերի կրկնօրինակները:

Այդ հարցումը, ըստ վերադարձած ծանուցագրի վրա եղած ամսաթվի և ստորագրության, Գորիսի քաղաքապետարան է մուտքագրվել մարտի 12-ին:

Հարցմանը, օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխան չստանալով, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի հետ, հիշեցնելով նրան վերոհիշյալ հարցումը, տեղեկության հարցման պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետները: Վերջինս բացատրել է, թե հարցումն իսկապես ստացվել է ու հանձնարարվել է ֆինբաժնին` պատասխան նախապատրաստել:

Գորիսի համայնքապետարանում հիշյալ հարցումն ստանալուց հետո արդեն անցել է 40 օր, իսկ հարցման որևէ պատասխան դեռ չի ստացվել: Այսպիսով, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` տեղեկություն հարցնողին տեղեկությունը տրամադրվում է գրավոր հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

Մինչև 2014 թ. ապրիլի 30-ը խնդրո առարկա հարցման պատշաճ պատասխանը չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր իրավունքի վերականգնման համար կդիմի դատարան:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում