Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Ինչ է որոշել ՀՅԴ գերագույն ժողովն Աղվերանում

Աղվերանում շուրջ 3 օր տևած ՀՅԴ Գերագույն ժողովն ավարտել է աշխատանքը և ԳՄ-ն նոր կազմ է ընտրել:

Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ նոր անդամներ են դարձել ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Սամվել Երանյանն ու Պետրոս Մեղրյանը: ԳՄ-ի անդամությունից հրաժարվել են արդեն նախկին ԳՄ-ականներ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը:

Այսօր ժամը 17-ին ՀՅԴ ԳՄ-ն նոր կազմով ժողով է անելու Երևանում, որից հետո, թերևս, հանդես կգա հայտարարությամբ: Նոր ԳՄ-ի կազմում են ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Միքայել Մանուկյանը, ինչպես նաև Արտաշես Նիկոյանը, Վարդան Ալեքսանյանը, Հրաչ Թադևոսյանը, Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը, Լիլիթ Գալստյանը և այլք:Նշենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ ընտրվելու համար պետք է առնվազն 8 տարվա դաշնակցական լինել և անդամակցել կուսացության տարբեր մարմինների և կոմիտեների:

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Աղվերանում անցկացված ՀՅԴ գերագույն ժողովը պաշտպանել է իշխանական կոալիցիա չմտնելու՝ ԳՄ-ի որոշումը:

ԳՄ որոշման մեջ մասնավորապես ասված էր. «ՀՅ Դաշնակցությունը ձևակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից և մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետևողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակության լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:

Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետևյալ մոտեցումները.

1.- Մաս չկազմել նոր ձևավորվող կառավարությանը:

2.- Հետևել իշխանության և կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձևաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով:

3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:
Մեր նպատակը եղել և մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում