Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքի օդային տարածքը վերահսկում են երկու պարեկային ուղղաթիռներ: 5 րոպեն մեկ անգամ նրանք թռչում են շրջկենտրոնի երկնքում`ցածր բարձրության վրա, գրում է ITAR-TASS-ը:
Քաղաքում պատնեշներ են կառուցված, որոնք վերահսկում են զինված մարդիկ:
Բողոքի ցույց է տեղի ունենում նաև ոստիկանության բաժանմունքի մոտ, որը շաբաթ օրը գրավվել էր դոնբասյան աշխարհազորայինների կողմից: Այնտեղ ևս պատնեշներ են կառուցվել, որոնք հսկում են զինված մարդիկ: Մոտ 50 տղամարդ` գեոգիևյան ժապավեններով պիկետի են եկել` վանկարկելով «Ռուսաստան»:
Քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցներ չեն երևում: Բջջային կապն աշխատում է առանց խափանումների:
Ընդհանուր առմամբ, ակնհայտ նշաններ այն բանի, որ այստեղ նախապատրաստվում է ՆԳ նախարարության ուժային գործողություն, դեռևս չկան:









































