Tuesday, 28 07 2026
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը

Նիկոլ Փաշինյանը բացել է փակագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում խոսելով Սիրիայի հարցում Պուտինի հետ ունեցած զրույցի և նրան հայերի անվտանգության առումով դիմած լինելու մասին՝ բացել է փակագծերն ու ասել, որ խոսքը վերաբերել է Ղամիշլի քաղաքին, որտեղ ապրում է մի քանի հազար հայ: Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահին դիմել է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսի հարցերը քննարկելու պայմաններում հաշվի առնել հայերի անվտանգության հարցը: Հայաստանի վարչապետը նշել է, որ ՌԴ նախագահը խոստացել է և պահել է խոստումը:

Այդ տեսանկյունից Փաշինյանը շոշափել է առանցքային մի հանգամանք՝ ասելով, որ ՌԴ-ն ունի Սիրիայում անվտանգության ապահովման էական լծակներ, իսկ Հայաստանը Սիրիայում ներկա է մարդասիրական առաքելության տեսքով, որը առնչություն չունի անվտանգության հետ: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դա պատմական առաքելություն է: Այդ ասոցիացիայով վարչապետ Փաշինյանը ակնարկում է, որ Ռուսաստանի հետ գործակցված նախաձեռնությամբ իրականացվող հայկական մարդասիրական առաքելությունը Հայաստանին տալիս է հնարավորություն Սիրիայում հայկական անվտանգության հետ կապված հարցերում ունենալու ձայնի իր իրավունքը՝ անվտանգության ռուսական խողովակների միջոցով:

Հայաստանի վարչապետը գործնականում ներկայացրել է մեխանիզմը, որ լինելով միակ պետությունը, որը արձագանքել է Ռուսաստանի կոչին՝ մարդասիրական վերականգնման ներգրավվածության առումով, Հայաստանը փաստացի դրա դիմաց ձեռք է բերել անվտանգության հարցերում Սիրիայում իրեն հուզող խնդիրները ՌԴ առաջ բարձրացնելու հնարավորություն և ակնկալելու լուծումներ, ինչի օրինակն էլ թուրքական հարձակումից Ղամիշլիի հայերի պաշտպանության հանգամանքն է: Այլ կերպ ասած՝ Հայաստանը Սիրիայում մարդասիրական առաքելությամբ գործնականում զերծ մնալով ներգրավվել անվտանգության, այսպես ասած, թեժ կաթսայի մեջ, գործնականում ստացել է մեզ համար այդքան կարևոր հայկական համայնքի անվտանգության տեսանկյունից էական խնդիրներ բարձրաձայնելու հնարավորություն: Հնարավորություն, որը գործնականում բարդ էր իրագործել այլ խողովակով՝ հաշվի առնելով այն, որ հայկական ներկայությունը անվտանգության այն տիրույթում է, որտեղ գերակշռում է ռուսական և թուրքական, այսպես ասած, ստատուս-քվոն, ըստ այդմ՝ աշխատել պետք է այդ ուղղությամբ:

Առկա օրինակը հատկանշական է Հայաստանում այն գնահատականների ֆոնին, որ առաջացնում էր մարդասիրական առաքելության վերաբերյալ որոշումը՝ այն դիտարկելով Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերության լարվածության հետ պարզունակ հարաբերակցության համատեքստում, երբ իրավիճակը Սիրիայում այդ առումով ամենևին էլ այդքան պարզունակ չէ, և կան բարդագույն շերտեր, ինչի վկայությունն էր Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմարշավն ու հետո դրա արդյունքում ակնառու ամերիկա-թուրքական և ռուս-թուրքական պայմանավորվածությունների կոմբինացիան, որում Հայաստանը փաստորեն կարողացավ խնդիր լուծել իր համար:

Մինչդեռ այստեղ էականը նաև այն է, որ Սիրիայում լուծվող խնդիրներում Հայաստանի շահառությունը չի սահմանափակվում լոկ հայկական համայնքի անվտանգության հարցով, քանի որ Սիրիայի խնդրում գործնականում թրծվում է համաշխարհային նոր աշխարհակարգը, թրծվում չափազանց թեժ վառարանում, և այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանը ստանում է հարցեր լուծելու որոշակի նախադեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում