Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Վիտալի Բալասանյանին պետք է զրկել հերոսի կոչումից

«Եթե մարդն ինքն իրեն չխայտառակի, ոչ ոք չի կարող նրան խայտառակել: Եվ երբ մարդ իրեն խայտառակում է և հասնում մի կետի, որ այլևս հիմար վիճակում է հայտնվում, իր առաջ խնդիր է դնում ուրիշներին էլ խայտառակել և ուրիշներին էլ գցել հիմար վիճակի մեջ: Այդպիսի մարդկանց համար ավելի շահեկան կլինի, որ նրանք քիչ խոսեն կամ ընդհանրապես չխոսեն, քանզի հիմարի խելքը նրա լռության մեջ է. եթե մարդը դա հասկանում է, ուրեմն գոնե կիսով չափ խելքի է եկել: Սակայն եթե Բալասանյանը և Բալասանյանի նմանները շարունակում են նման ոճով, նման բառապաշարով խոսել, նրանք ոչ թե կիսով չափ խելքի չեն եկել, այլ ընդհանրապես խելքի չեն եկել»,- մեկնաբանելով Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ այդ մարդիկ գիտեն, որ հասարակության կողմից արդեն մերժված են և հայտնվել են լուսանցքում, չարությամբ են լցվել մեր ժողովրդի նկատմամբ, «և տարատեսակ բարբաջանքներ ու սպառնալիքներ են դուրս տալիս»:

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի Արցախի հերոս լինելուն, Վարդան Մալխասյանը արձագանքեց. «Մեծագործությունից մինչև ծիծաղելին, հայրենասիրությունից մինչև դավաճանություն ընդամենը կես քայլ է: Մենք հերոս տեսանք, որ գահավիժեց մինչև ներքև ու դարձավ «տուշոնկա»: Վաղը-մյուս օրն էլ Բալասանյանին կկնքեն «քրջուփալաս» անունով, որ դուրս է եկել ժողովրդի ու պետության դեմ»:

Ազատամարտիկը հարց բարձրացրեց՝ այս մարդուն ինչո՞ւ չեն անդրադառնում մեր իրավապահները:

Ազատամարտիկ Ժորա Սափեյանը ևս զարմացած է, որ նման կոչում ունեցող մարդը այսօր սկսել է բարբաջել: «Իսկ բարբաջում են, որովհետև կերակրատաշտն է պակասել, թալանն է պակասել: Ժամանակն է, որ Արցախի և մեր իշխանությունները սրան տան քաղաքական գնահատական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սափեյանը:

Նրա կարծիքով՝ Բալասանյանին պետք է զրկել կոչումից. «Նա սպառնալիքով խոսում է լեգիտիմ իշխանության դեմ: Ժամանակն է, որ մեր իշխանությունները սթափվեն և արագ այս հարցը լուծեն: Ինչո՞ւ մինչև հիմա նա բանտում չի հայտնվել. վաղը-մյուս օրը սրա գլխին էլ մի բան չլինի, որ ժողովուրդը ճիշտ գնահատական տա՝ բացահայտվի այն ամենը, ինչ սրանք արել են»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում