Դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ դատարանի դահլիճում:
«Ես պնդում եմ, որ խափանման միջոցի հետ կապված՝ թե´ նախորդ դատական նիստում, թե´ այս նիստում դատարանի հրապարակային որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ: Մեր պաշտպանյալը զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Մենք պատրաստվում ենք Ձեզ միջնորդել, որ Դուք ինքնաբացարկ հայտնեք»,- ասաց Ալումյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:
Դատավորը դա որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք գնահատեց, որը կարող է հանգեցնել սանկցիայի:
«Ձեր հայտարարությունն արձանագրվեց»,- ասաց դատավորը: