Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հակազդելու ենք Իշխանության բոլոր ապօրինի գործողություններին. 7 կուսակցությունների հայտարարությունը

Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձեւավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս մասին հայտարարություն են տարածել 7 քաղաքական ուժեր:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Պետական իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության եւ փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունեությունը ցանկացած երկրի զարգացման գրավականներից է:

Օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախությունն ու ինքնուրույնությունը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանության հաստատման հիմնական նախադրյալներից է: Այս առումով` դատարանների եւ դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է։

Արդարադատության արդյունավետ գործունեության կարեւորագույն երաշխիքներից է դրա ապաքաղաքական բնույթն ու անկախությունը օրենսդիր եւ գործադիր իշխանությունից:

Ի հակադրություն միջազգայնորեն ճանաչված եւ սահմանադրորեն ամրագրված այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում առկա եւ տարիների ընթացքում կուտակված խնդիրները, արատավոր երեւույթները, ըստ էության, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը:

Սահմանադրական կարգի պահպանման եւ անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի եւ դատապարտելի է, երբ՝

1. Քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների եւ փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա:

2. Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձեւավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց Հանրապետության նախագահին՝ առաջադրել Սահմանադրական դատարանի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ:

3. Դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաեւ իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ, որն առանց հստակ հայեցակարգի, առաջ է քաշում եւ փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրավական անվտանգությանը սպառնացող գաղափարներով` ներառյալ անցումային արդարադատությունը, դատավորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը: Արհամարհելով իրավունքի գերակայության, անմեղության կանխավարկածի, սեփականության անձեռնմխելիության սկզբունքներն ու աղավաղելով դատաիրավական համակարգի բնականոն բարեփոխման օրակարգը՝ հարվածի տակ են դրվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգը եւ երկրի կայունությունը:

4. Վերոհիշյալ գործողությունները հարվածում են նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին եւ խաթարում մեր պետականության հիմքերը:

Ըստ այդմ,

1. Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից եւ կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում, հանրային եւ մասնագիտական քննարկումներ՝ նպատակադրելով անկախ եւ քաղաքական ազդեցությունից զերծ դատարանների ձեւավորումը՝ ՀՀ Սահմանադրության պահանջների եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խստիվ պահպանմամբ:

2. Պահանջում ենք Հանրապետության նախագահից՝ որպես պետության գլուխ եւ Սահմանադրության պահպանմանը հետեւող անաչառ եւ բացառապես համապետական ու համազգային շահերով առաջնորդվող բարձրագույն պաշտոնատար անձ, ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների եւ դատավորների` ներառյալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը երաշխավորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:

3. Դիմում ենք քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ մերժել իրավական պետության կայացմանը խոչընդոտող գործողությունները, համախմբվել դատական համակարգի բնականոն բարեփոխումների օրակարգի շուրջ՝ հանձնառու լինելով ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական օժանդակություն դրանց իրականացմանը եւ ձեւավորել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգ:

4. Գործող քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին եւ պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին։

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Երկիր ծիրանի» կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հ. Յ. Դաշնակցություն կուսակցություն

«Մեկ Հայաստան» կուսակցություն

Ռամկավար Ազատական կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում