Ամերիկյան ականակիրը՝ կառավարվող «Տրաքստոն» հրթիռային զենքով, Բուլղարիայի և Ռումինիայի նավատորմի հետ սկսել է մեկօրյա զորավարժանքներ Սև ծովում՝ հաղորդում է Reuters-ը:
Ամերիկացի զինծառայողների փոխանցմամբ՝ զորավարժանքները ծրագրավորված են եղել Ուկրաինայի ճգնաժամից առաջ:
«Մենք շատ պատճառներ ունենք դաշնակիցների հետ զորավարժանքների համար, դա մեզ հնարավորություն է ընձեռում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ցույց տալ, որ մենք աջակցում ենք նրանց»,- հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հասարակության հետ կապերի բաժնի սպա Շոն Էքլունդը:







































