Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և դիզայներ Անուկի Արեշիձեն պսակադրվել են

29-ամյա Անուկի Արեշիձեն և 41-ամյա Կախա Կալաձեն պսակադրվել են ամուսնությունից 6 տարի անց: Այս մասին հաղորդում է վրացական HELLO!-ն: Հայտնի է, որ նախքան պսակադրության արարողությունը Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մկրտել է զույգի երեխաներից երկուսին: Կախան եկեղեցում եղել է մոխրագույն կոստյումով, իսկ Անուկին՝ սեփական դիզայնի բաց ուսերով, մեջքին մեծ բանտով, երկարափեշ սպիտակ զգեստով:

Պսակադրության արարողության ավարտից հետո զույգն ուղևորվել է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ցինանդալի գյուղում տեղակայված Radisson Collection Hotel 5-աստղանի հյուրանոցի ռեստորան: Այստեղ բացօթյա բանկետ է կազմակերպվել՝ հեքիաթային ծաղկային դեկորացիաների միջավայրում: Հյուրերի թվում են եղել բասկետբոլիստ և NBA-ի խաղացող Զազա Պաչուլիան իր կնոջ՝ Թիկա Ավիլաձեի հետ, «More is Love» բուտիկի հիմնադիր Նինո Էլիավան, ֆուտբոլիստ Զուրաբ Խիզանիշվիլին կնոջ՝ մոդել Սալոմե Գվինիաշվիլիի հետ և այլոք:

Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պոստը զբաղեցնում է 2017 թ.-ի հոկտեմբերից, իսկ մինչ այդ եղել է էներգետիկայի նախարարը: Կալաձեն նախկին ֆուտբոլիստ է. նա հանդես է եկել իտալական «Միլան» ակումբում որպես պաշտպան, և այդ թիմի կազմում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Կալաձեն նման արդյունքով վրացի միակ ֆուտբոլիստն է:

Արեշիձեն հայտնի վրացի դիզայներ է, Anouki հագուստի ապրանքանիշի հիմնադիրը, որի հավաքածուները ներկայացվել են Կիևում, Թբիլիսիում, Փարիզում և Միլանում անցկացվող նորաձևության շաբաթների ժամանակ:

Կալաձեն և Արեշիձեն ամուսնացած են 2013 թ.-ից և չորս որդի ունեն՝ Լևանը, Կախաբերը, Վաչեն և Նիկոլան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում