Sunday, 26 07 2026
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

Սահմանադրական ճգնաժամ ԲԴԽ-ում. ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը

Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամ արդեն հրաժարական են տվել։ Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա հրաժարականով հանդես եկավ Գևորգ Դանիելյանը, երեկ իրենց հրաժարականի մասին հայտնեցին ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեկթաշյանը՝ խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի և անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով։

Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասը անդամից` հինգը գիտնական իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։ Ներկայումս ԲԴԽ-ում փաստացի մնացել է 4 անդամ, որի պարագայում կառույցը, ասենք, չի կարողանալու քննել կարգապահական վարույթներ և կայացնել որոշումներ։
Այլ կերպ ասած՝ ԲԴԽ-ում սահմանադրական ճգնաժամ է։

ԲԴԽ թափուր մնացած դատավոր անդամների հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի գիտնական իրավաբան անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբաններից։

Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե հրաժարականները շարունակվեն, ապա հնարավոր է՝ արդեն քվորումը խնդիր լինի, և ԲԴԽ-ն չկարողանա արդեն կատարել իր լիազորությունները, ընդ որում՝ գուցե նաև երկար ժամանակով։ «Չգիտեմ, ստեղծված իրավիճակում ճգնաժամ բառը որքանով է կիրառելի, բայց նման մի իրավիճակ է։ Եվ արդեն իսկական ճգնաժամից խուսափելու համար հարկավոր է արագ թափուր տեղերը լրացնել համապատասխան կոմպետենտ կադրերով, իսկ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի և կարգավորի ստեղծված իրավիճակը։ Բայց, քանի որ հրաժարականները ընդհանուր կոնտեքստում են, ապա կարելի է ասել, որ ոչ թե ԲԴԽ-ում հրաժարականների արդյունքում է սահմանադրական ճգնաժամ, այլ հրաժարականներն են սահմանադրական ճգնաժամի հետևանք»,- ասաց Այվազյանը։ Վերջինս ստեղծված իրավիճակն այնքան էլ առողջ չի համարում։ Ավելին, կարծում է, որ հրաժարականները պարտադրված են. «Սերգեյ Մեղրյանին ես ճանաչում եմ հազար տարի, հազար տարի միասին աշխատել ենք։ Ամբողջ կյանքում եղել է բարձր մասնագիտական որակներ կրող, անաչառ, պրոֆեսիոնալ մարդ, դասախոս, մասնագետ։ Իր ողջ կյանքում ուրիշ ոչ մի բանով չի զբաղվել։ Հիմա մեկ տարի առաջ դարձել է ԲԴԽ անդամ։ Հիմա ինչ։ Այդ ինչ էր արել, որ ստիպեցին հրաժարական տալ»։

Կարծում եք՝ հրաժարականները ստիպողաբա՞ր են արվում. «Բա, եթե ստիպողաբար չլիներ, ապա գիտնականը, որը նախկինում ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, ոչ մի բիզնես չի ունեցել, ոչ մի մութ պատմությունների մեջ չի եղել, ինչու պետք է հրաժարական տա։ Կամ էլ, եթե ստիպողաբար չի եղել, աշխատելու համար այնքան արժանապատվությանը դեմ պայմաններ են ստեղծել, որ մարդը պետական կառույցներում, մասնավորապես ԲԴԽ-ում իր մնալն անիմաստ է համարել։ Այսինքն՝ իմաստն է արդեն կորում պետական համակարգում աշխատելու։ Անկեղծ եմ ասում, եթե ինձ, որպես գիտնական, առաջարկ լինի դառնալ ԲԴԽ անդամ, միանշանակ կմերժեմ, քանի որ գտնում եմ, որ ստեղծված պայմաններում անիմաստ է պետական համակարգում աշխատելը»։

Սահմանադրագետն ավելի վատատես է։ Նա չի կարծում, որ հրաժարականներից հետո նոր ստեղծվելիք կառույցը, կամ կառույցը նոր անդամներով համալրվելուց հետո այն ավելի մեծ ժողովրդականություն կվայելի, ինչը նախկինում չկար։ «Վստահությունը այսօրվա իշխանությունները դիտարկում են որպես գեղարվեստական կատեգորիա։ Ես, օրինակ, չեմ հասկանում Մեղրյանի հանդեպ անվստահությունը։ Ինչ է, որ ԲԴԽ անդամ էր դարձել Սերժ Սարգսյանի օրոք, ուրեմն նա անվստահելի՞ է։ Եկեք Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ-ում ապրած 3 միլիոն մարդկանց վտարենք Հայաստանից։ Նրանք նույն օդն են շնչել Սերժ Սարգսյանի հետ, բոլորին վտարենք ու ներկրենք այնպիսի մարդկանց, որոնք Հայաստանում չեն ապրել։ Հասկանում եք, սա աբսուրդ է, այստեղ տրամաբանություն չկա, իսկ իշխանությունները իրենք քայլերը պետք է կառուցեն տրամաբանության շրջանակներում, այլ ոչ թե փսիխոէմոցիոնալ դաշտում, փսիխոէմոցիոնալ չափանիշներով»,- նկատեց Այվազյանը՝ ավելացնելով. «Ես վստահ եմ, որ նոր ստեղծվելիք ԲԴԽ-ի պայմաններում ավելի վատ իրավիճակ կստեղծվի, քան այսօր կա։ Այսօրվա վստահության չափանիշներով ԲԴԽ ձևավորելը որևէ տրամաբանության սահմաններում չի տեղավորվում։ Նման ձևով ձևավորված կառույցը, կարծում եմ, երկար կյանք չի ունենա»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը համաձայն չէ սահմանադրական ճգնաժամ ձևակերպման հետ։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն իրավիճակը, որն առաջացել է ԲԴԽ-ում, լուծելի է։ «Սահմանադրական ճգնաժամն այն է, որ գործող իրավակարգավորման նորմերի հետևելու պայմաններում մենք չենք կարող որևէ որոշում կայացնել։ Եթե սահմանադրական ճգնաժամ ասելով հասկանում ենք քվորումի հետ կապված խնդիրը, ապա պետք է դիտարկել հարցը՝ կոնկրետ ժամանակահատվածում մենք կարո՞ղ ենք նոր անդամների նշանակման միջոցով քվորում ապահովել։ Եթե կարողանում ենք նոր նշանակումների արդյունքում քվորում ապահովել, ոչ մի ճգնաժամային իրավիճակ չի առաջանա»,- ասաց Բաղդասարյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե կոնկրետ ԱԺ-ն իր մասով երբ է պատրաստվում նոր թեկնածուներ առաջադրել, ինչ ժամկետներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում