Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Արմեն Ամիրյանի քույրը բոլորին «քաշել» է և անհետացել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, որ «Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը, որը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, անհետացել է: Մոտ երկու տարի է, ինչ ամսագիրը լույս չի տեսել: Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա խմբագրությունը, որն Արշակունյաց 2 հասցեում է, Մամուլի շենքի երրորդ հարկում, փակ է, դռները վաղուց ոչ ոք չի բացել: Մամուլի շենքի պահակներն այցելուներին բացատրում են, որ Անահիտ Ամիրյանը վաղուց չի երևացել: Այցելուները շատ են:

Բանն այն է, որ անհետանալուց առաջ Անահիտ Ամիրյանը պարտքով գումարներ է վերցրել բազմաթիվ մարդկանցից, որոնք այժմ ամբողջ քաղաքով մեկ Անահիտին են փնտրում: Նրանք մտավախություն ունեն, որ հմայիչ «խմբագրուհին» պարզապես քցել է իրենց, սակայն, դատական քաշքշուկից խուսափելով, դեռևս աղմուկ չեն բարձրացնում: Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանի պարտատերերը տասից ավելի են: Նրանց շրջանում մտավախություն կա, որ «Նե»-ի խմբագիրն առհասարակ Հայաստանում չէ, որ նա մեկնել է ԱՄՆ՝ իր որդու մոտ:

Նրանք գումարներ են տվել Անահիտ Ամիրյանին, ճանաչելով նրան որպես գործարար կին և վստահ լինելով, որ կվերադարձնի փողերը, սակայն Անահիտը բոլորին «քաշել» է և անհետացել պարտատերերի տեսադաշտից՝ առանց իր տեղը հայտնելու: «Նա վստահելի տպավորություն էր թողնում, որ ինքը գործունյա կին է, ասում էր, որ գործի համար եմ վերցնում, որ էն մարդը չի, որ խաբի: Չգիտե՞ք ոնց են նման դեպքերում ֆռռացնում»,- ասաց նրա պարտատերերից մեկը, սակայն խնդրեց չհրապարակել իր անունը, քանի որ չի ուզում խնդիրներ ունենալ իրավապահների հետ և դեռ սպասում է, որ Անահիտը կհայտնվի: Անահիտ Ամիրյանից տուժածները կապ են պաշտպանում իրար հետ:

Թերթիտեղեկություններով, նա գումարներ է վերցրել 800 հազար դրամից սկսած մինչև մի քանի մլն դրամ: Զարմանալի է, սակայն «Նե»-ի խմբագրին հաջողվել է նաև խոշոր վարկեր վերցնել 4-5 բանկերից, որոնց թվում է նաև ԹՁը բանկը: Չմարված վարկերի առկայությունը չի խանգարել նրան նոր վարկեր ստանալու: Ընդ որում, Անահիտ Ամիրյանը երաշխավոր է կարգել այլ անձանց, և նրանք այժմ ստիպված են փակել «Նե»-ի խմբագրի պարտքերը, քանի որ Անահիտ Ամիրյանն արդեն մի քանի ամիս մուծումներ չի կատարում: Նրա պարտատերերը նախընտրում են լուռ վճարել գումարները նրա փոխարեն: «Ինչո՞ւ չեք դիմում իրավապահներին» հարցիս պարտատերերից մեկն ասաց. «Միևնույն է, բանկն ասելու է՝ ժամկետն անցել է, և եթե նա չկա, դու ես պարտավոր որպես երաշխավորող փակվել, թե չէ դատարան ենք տալու: Արդյունքում էլի ես եմ փակվելու: Կամ պետք է փակի նա, ում տվել են փող, կամ նա, ում երաշխավոր են կանգնացրել»:

Անահիտ Ամիրյանի պարտատերերը վստահեցնում են, որ եթե նա չհայտնվի և հոժար կամքով չվերադարձնի իրենց փողերը, կդիմեն դատարան և կհասնեն նրան, որ միջազգային հետախուզում կհայտարարվի «Նե»-ի խմբագրի նկատմամբ: Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին հարցրինք. արդյոք տեղյա՞կ է, թե որտեղ է գտնվում քույրը: Նա պատասխանեց. «Որևէ տեղեկություն չունեմ: Որևէ կապ նրա հետ չեմ պահում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում