Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
«Ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախորդ ավանդույթները»,- թեկնածուին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան՝ Արթուր Վաղարշյանն ասաց. «Իմ ընտրվելու շանսերը գնահատում եմ 50/50: Շատերին եմ ճանաչում, սակայն որևէ մեկի հետ անհատապես չեմ աշխատել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































