Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Սա առաջին դեպքն է. պետք է ժամանակ տալ՝ հասկանալու, թե Բաքուն ինչքանո՞վ է պատրաստ իրագործել պայմանավորվածությունը

Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Վարչապետ Փաշինյանը հանդիպել է համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: «Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրությունում: Վարչապետ Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական և մարդկանց միջև շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին:

Մինչև այդ միջնորդներին ընդունել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով զրուցակիցների ուշադրությունը սևեռել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, այս ամսին անցկացված լայնածավալ զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի հաջորդ հասցեն Ստեփանակերտն է։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ զարգացում կունենան, և կհաջողվի՞ արդյոք Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխանություններին լիարժեք համագործակցել հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ. «Որքանով որ ես եմ տեղյակ՝ այդ պայմանավորվածությունները վերաբերում են, օրինակ, բերքահավաքի շրջանում սահմանամերձ տարածքներում խաղաղություն ապահովելուն, որպեսզի մարդիկ կարողանան զբաղվել իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, նաև որպեսզի Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված անձանց հարազատներին տեսակցության թույլտվություն լինի, ինչպես նաև համագործակցությանը տարբեր մարդասիրական օգնությունների կտրվածքով, որոնք կվերաբերեն սահմանախախտների բուժօգնության կամ նրանց իրավունքների պաշտպանությանը»։

Մեր զրուցակիցն այս պայմանավորվածությունները բարձր է գնահատում և նշում. «25 տարուց ավելի ձգվող հակամարտության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ կողմերը գնում են հումանիտար խնդիրների լուծման։ Բանակցությունները մշտապես ընթացել են հակամարտության կարգավորման շուրջ, բայց կարծես շրջանցել են տարրական մարդասիրական խնդիրներ, որոնք կարող են հեշտացնել հակամարտության գոտում գտնվող սահմանամերձ շրջանների հասարակ աշխատավոր մարդկանց դրությունը»։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու հայկական կողմի պնդումներին, քաղաքագետն ընդգծեց. «Վերջերս դա հիմնական քննարկվող թեման է, մանիպուլյացիաների, ընդդիմություն-իշխանություն առճակատման հիմնական մեխը ևս դա է։ Ես, օրինակ, չէի նշի, որ պարտադիր պետք է Ղարաբաղի ներկայացուցիչը նստի բանակցությունների սեղանին, և մենք նոր համարենք, որ Ղարաբաղը վերադարձել է բանակցությունների սեղանին։ Միայն այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նման գերտերությունների ներկայացուցիչներն այցելում են Ստեփանակերտ, բանակցում են, քննարկումներ անցկացնում չճանաչված պետության իշխանությունների հետ՝ սա ինքնին նշանակում է, որ Ղարաբաղը ինչ-որ առումով ներգրավված է բանակցային գործընթացում։ Ինչքան բանակցություն ու այցելություն եղավ Ստեփանակերտում, մենք կարող ենք մեծ պլյուս դնել՝ ասելով, որ Ղարաբաղի իշխանությունների ու ժողովրդի կարծիքն ինչ-որ չափով հաշվի է առնվում, և Ղարաբաղի իշխանությունները մեկուսացած չեն այն գործընթացներից, որ վերաբերում են թե՛ հակամարտության կարգավորմանը, թե՛ հումանիտար խնդիրների լուծմանը»։

Այն դիտարկմանը, թե հայկական կողմը շարունակաբար պնդում է խաղաղասիրությունը, մարդասիրական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, իսկ հակառակորդն ի պատասխան զորավարժություններ անցկացնում, Գարիկ Քեռյանը նկատեց. «Իհարկե, ցանկությունները հակասում են, և իհարկե, ցանկացած զորավարժություն լրացուցիչ լարվածություն է մտցնում, այն էլ՝ այդ մասշտաբի զորավարժությունները։ Բայց, ցավոք սրտի, զորավարժություն անցկացնել-չանցկացնելը բանակցային գործընթացի քննարկման առարկա չէ, ոչ էլ կարող ենք կոշտ պահանջ դնել այդ առումով Ադրբեջանի իշխանությունների առջև։ Կողմերից բոլորն էլ կարող են նման զորավարժությունների անցկացումը համարել իրենց պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլ, և սա յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է։ Այսինքն՝ դե ֆակտո դա վնասում է, բայց դե յուրե՝ իրավական տեսակետից, ոչ մի միջազգային կառույց կամ բանակցային ֆորմատի մեջ ընդգրկված կողմ Ադրբեջանին չի կարող ստիպել այդ զորավարժությունները չանցկացնել»։

Քեռյանի խոսքով՝ հումանիտար ոլորտում համագործակցությունը նորույթ է. «Եթե վերցնենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի նախկին պայմանավորվածությունները՝ սահմանային խախտումների առումով, ևս ինչ-որ տեղ նորույթ է, բայց դա չիրականացավ։ Սա ևս նորույթ է, և մեզ ժամանակ է հարկավոր՝ հասկանալու, թե Ադրբեջանը դա իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ, պատրա՞ստ է իրականացնել, թե՞ ոչ։ Այսինքն՝ նախապես ասել, թե հաստատ չի անի Ադրբեջանը, սխալ կլինի, և հակառակը պնդելը՝ ևս սխալ է։ Պետք է որոշ ժամանակ անցնի, և մենք նոր գնահատականը տանք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում