Sunday, 26 07 2026
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

«Լինում է կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն». «Ժառանգությունը» կքննարկի ԲՀԿ-ի հետ հանդիպման հարցը, եթե հրավերք ստանա

Երեկ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաալիքին ասել է, թե մյուս շաբաթ ԲՀԿ-ն ուրախ կլինի հյուրընկալել Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» ներկայացուցիչներին: Այս հայտարարության վերաբերյալ զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

– Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» մյուս շաբաթ կգնա՞ հանդիպման «Բարգավաճ Հայաստանի» հետ:

– Եթե նմանատիպ հրավերք լինի, խնդիր չեմ տեսնում: Համենայնդեպս, այս պահին պարոն Հովհաննիսյանը Հայաստանում չէ: Տեղյակ եք, որ ԵԺԿ-ի ասամբլեային է մասնակցել: Կվերադառնա, էդ հարցը կքննարկենք, և պարզ կլինի:

Ցանկացած քաղաքական ուժ, ով ցանկանում է մեզ հետ խորհրդակցել, մենք միշտ բաց ենք: Այդ թվում` նաև ԲՀԿ-ի հետ պատրաստ ենք քննարկել այն խնդիրները, որոնք կան երկրի առջև, և դրանց ուղղությամբ ինչ քայլեր ենք տեսնում:  «Ժառանգությունը» տևական ժամանակ միասնականության կողմնակից է եղել, և Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մեկ անգամ է դրա մասին խոսել: Փետրվարի 18-ի իր ուղերձում ևս պարոն Հովհաննիսյանն այդ խնդրին անդրադարձ կատարեց, որ միասնական քայլերով և միասնական օրակարգով է անհրաժեշտ առաջ շարժվել:

– Չե՞ք կարծում, որ այսպիսով, Գագիկ Ծառուկյանը ընդդիմության համախմբողի, լիդերի հայտ է ներկայացնում:

– Ես կարծում եմ` լիդերի խնդիր ոչ ոք չի դրել, որին շատ դրական եմ նայում: Բոլորի համար էլ պարզ է, որ միասնական գործունեության «ճանապարհային քարտեզը», ըստ էության, համատեղ գործունեություն է ենթադրում:

– Այս փուլում համախմբողի դերում մի կուսակցություն է, որն իրեն նույնիսկ ընդդիմություն չի համարում:

– Ես չեմ լսել, որ իրենք ասեն` մենք լիդերության հայտ ենք ներկայացնում կամ առաջնորդողի: Կարծեք թե բոլորը միասնության կոչ են անում, ուստի և այդ ֆորմատում էլ առաջ են շարժվում:

– ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ: Համաձա՞յն եք այդ համեմատությանը:

– Կարծում եմ` Տեր-Պետրոսյանն ինքը կասի` որքանով է հիմնավորված կամ ոչ: Իսկ անձերի հետ կապված խնդիր չեմ քննարկում: Քաղաքական ուղեգծի մասին կարող եմ ասել. բոլորիս քաղաքական ուղեգիծը մեկը կարող է լինել` այն, ինչ պահանջում է ժողովուրդը: Իսկ ժողովուրդը պահանջում է արմատական իշխանափոխություն և արմատական բարեփոխումներ և երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից:

– Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում արմատական իշխանափոխություն ու բարեփոխումներ անել մի ուժի հետ, որ իշխանափոխության պահանջ չի ներկայացնում և ինքն իրեն ընդդիմություն չի համարում:

– Սպասենք երևի թե վերջնական միասնական օրակարգին, որովհետև բոլորը կարծես բաց են քննարկումների համար: Վերջնական որոշմանը, կարծում եմ, շատ երկար չի մնացել: Մոտակա ժամանակներս արդեն պարզ կլինի, թե քաղաքական ուժերը ինչ օրակարգով են առաջ ընթանալու:

– ՀԱԿ ներկայացուցիչներն այսօր չեն բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ինչ-որ պահի դառնալ ընդդիմության լիդեր, բուրժուադեմոկրատական հեղափոխություն անել: Նման հեռանկար Դուք տեսնո՞ւմ եք, և դա Ձեզ համար ընդունելի կլինի՞:

– Տարբեր անուններ են տալիս հեղափոխությունների, ուստիև, կարծում եմ, խնդիրը ոչ թե անունն է, այլ բովանդակությունը: Որևէ մեկն այս պահին առաջնորդության խնդիր չի դնում, և հենց դա ամենագովելին է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի երկու ճանապարհ` կա՛մ լինում է իշխանություն, կա՛մ ընդդիմություն: Աշխարհի պատմությունը դա է ապացուցել, բայց էսօր որևէ բան չեմ կարող բացառել այդ առումով:

– Դուք ասացիք` քաղաքական ուժերը լինում են կամ իշխանություն կամ ընդդիմություն, հիմա ԲՀԿ-ն ի՞նչ ուժ է:

– Հայաստանի քաղաքական դաշտը շատ յուրօրինակ է, որովհետև քաղաքական դաշտը հնարավորինս ձևախեղվել է և քաղաքական ուժերն, ըստ էության, իրենց ֆունկցիաներն ամբողջությամբ չեն կարողանում իրականացնել, ուստիև իրենց պահվածքն էլ տարբեր է լինում: Եթե իրենք գտնում են, որ այլընտրանք են, ուրեմն այդպես է, բայց դասական առումով կա իշխանություն և ընդդիմություն:

– «Ժառանգությունը» հավատո՞ւմ է, որ ԲՀԿ-ի հետ կարող է փոփոխություն բերել երկրում:

–  «Ժառանգությունը» կարող է ցանկացած քաղաքական ուժի հետ փոփոխություն բերել երկրում, ով ցանկանում է այդ փոփոխությունն իսկապես բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում