Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

50141 աշխատատեղ ստեղծվել է, բայց 76741 աշխատատեղ էլ՝ փակվե՞լ. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Վերջերս Բրյուսելում լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին՝ 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք ստեղծվել են, թե ստվերից են դուրս բերվել։ Կարևորը թիվն է։

Հիմա նայենք, դա իրոք այդպե՞ս է։ Նախ, և Փաշինյանին, և էկոնոմիկայի նախարարին պետք է զգուշացնել, որ օրենք եք խախտում։ Ի՞նչ է նշանակում հանձնարարել եմ բացվածքը տան (Փաշինյանի խոսքերն են)։ ԱՎԾ մասով դուք հանձնարարություն տալու իրավունք չունեք։ Դա անկախ մարմին է։

Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում ստվերից դուրս եք բերել։ Զբաղվածության թվի հրապարակումը ԱՎԾ օրենքով սահմանված պարտականությունն է։ ԱՎԾ-ն այդ թիվը հաշվելիս օգտվում է հարցումներից։ Ընդհանուրի մեջ ԱՎԾ-ն չի ճշտում՝ ստվերում է հաշվառվող աշխատատեղը, թե՝ ոչ։ Ի դեպ, ՀՆԱ թիվն էլ իր մեջ ներառնում է ստվերը։ Պիտի խնդրեի, որ վարչապետն ու նախարարը հետայսու ասեին բացառապես այնպիսի թվեր, որոնք արդեն պաշտոնապես հրապարակվել են ԱՎԾ կողմից։ Դա նույնն է, ինչպես որ չի կարելի կանխորոշել դատարանների որոշումները։

Հիմա՝ ըստ էության։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2017-2018թթ զբաղվածների թվերն են՝ 2017-ի առաջին եռամսյակ՝ 875.9 հազ. մարդ, 2-րդ եռամսյակ՝ 938.8 հազ. մարդ, 3-րդ՝ 903.3 հազ. մարդ, 4-րդ՝ 896.7։ 2018թ. համապատասխանաբար՝ 915.7; 936.6; 930.8 և 870.1 հազ. մարդ (https://www.armstat.am/file/article/sv_02_19a_141.pdf – շտապեք ստուգել այս թվերը, քանզի մի քանի ժամում ԱՎԾ-ն կարող է դրանք փոխել)։

Այսպիսով, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ ԺՏ-թյան մեջ զբաղվածների թիվը 2018-ի համեմատ (իսկ ավելի ճիշտ կլինի ասել 2018-ի 4-րդ եռամսյակը 2017-ի 4-րդի նկատմամբ) պակասել է 26600 մարդով (ընդ որում 2018-ի առաջին եռամսյ ակում 2017-ի համեմատ ավելացել էր 40 հազ. մարդով)։ Միգուցե այդ 50141-ը եղել է 2019-ի հունվարին։ Չէ՞ որ Փաշինյանը չի ասում՝ հունվարի 1-ին, թե՝ 31-ին։ Ասել կուզի՝ 30 օրում զբաղվածների թիվն ավելացել է 50141 + 26600 = 76741 մարդո՞վ։ Ի՞նչ ասեմ, վարչապետն ավելի լավ կիմանա՝ գուցե 30 օրում Հայաստան 77 հազ հնդիկ է եկել ու ափալ թափալ աշխատանքի անցել։ Բայց ԱՎԾ-ն զբաղվածների թվերը հրապարակում է եռամսյակը մեկ։ Ուրեմն… Մի վարիանտ էլ կա. բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ։

p.s. Կարծում եմ՝ վարչապետի կողմից նման անհիմն թվեր ասելը շփոթմունքի կամ չիմանալու արդյունք է։ Չեմ ուզում հավատալ, որ նա կեղծում է։ Մնացածը թող ինքը քննի, պարզի ու պատժի։ Բայց կա մեկ ուրիշ պարադոքս։ Եթե վարչապետը իրավացի լիներ (բարեբախտաբար, այդպես չէ), ապա աշխատատեղերի աճը (6%) 2018-ին կգերազանցեր մակրոտնտեսական թվերի աճը։ Իսկ դա նշանակում է՝ անարդյունավետ և ժամանակավոր աշխատատեղեր, արտադրողականության անկում, ռեզիդենտ աշխատուժի շարունակական արտագաղթ և այլն։ Փառք աստծո, որ այդպես չէ»,– գրել է Բագրատյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում