Monday, 27 07 2026
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»

Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում

Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունն է հայտնել հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու ֆրանսիական կառավարությանը՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ և հույս է հայտնել, որ տաճարը կվերագտնի իր նախկին տեսքը:

Անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակներին՝ Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները նշել են, որ անում են հնարավորինը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ամուր հարաբերություններում տնտեսական բաղադրիչի զարգացման, Հայաստանում Ֆրանսիայից ներդրումներ խրախուսելու, երկրի բիզնես գրավչությունը ներկայացնելու ուղղությամբ և լիովին աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության կայացման ընթացքին: Այս առումով ներկաները կարևորել են հայկական Սփյուռքի ներգրավվածությունն ու դերակատարությունը:

Բաբկեն Տեր Գրիգորյանը նշել է, որ Ֆրանսիայում հայերի ներկայությունը երկար պատմություն ունի, և այսօր առկա է հզոր համայնք: Սակայն ոչ միայն Ֆրանսիայում, այլևս ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի, և այժմ հայրենի կառավարության կողմից սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը հիմնարար փոփոխությունների է ենթարկվում: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորել է համահայկական բիզնես ցանցի ստեղծումը, ներդրումների, զարգացման ծրագրերի հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցումը, Սփյուռքի հետ էմոցիոնալ և ռացիոնալ դաշտերում հարաբերությունների առողջացումը, որը կբերի կայուն, բոլոր կողմերի համար փոխադարձաբար ընդունելի, արդյունավետ վիճակի:

Հանդիպման ընթացքում խոսվել է սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի, Հայաստանում ներդրումային դաշտը բարելավելու, Սփյուռքի նյութական ներուժի կողքին մարդկային ռեսուսի ներգրավման, Հայաստանում գործող հիմնադրամների մասին: Ըստ Տեր Գրիգորյանի՝ այսօր այս իմաստով առկա է եզակի հնարավորություն և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար: Վերջինս դիտարկվում է որպես համաշխարհային ցանց, որտեղ ներառված են Սփյուռքի բոլոր օղակները:

Տնտեսական կցորդ Յուլյա Սոթիեին ընդգծել է, որ ֆրանսիական կառավարության ջանքերով մոտ ապագայում Փարիզի և Երևանի երիտասարդները հնարավորություն կունենան համագործակցել IT ոլորտում, մասնագիտական հանրույթների միջև ստեղծել կապեր, աշխատել միասին: Սակայն Սոթիեն նկատել է նաև՝ ներդրողների համար առկա է տեղեկատվության պակաս, և պետք է հաջող պատմությունները դառնան նաև խթանող գործոն:

Անդրադարձ է կատարվել Սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, նշվել, որ վարչապետի աշխատակազմում գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն ավելի շատ համակարգման գործառույթ է ունենալու մյուս 12 նախարարությունների՝ Սփյուռքի գծով աշխատանքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում