Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Իշխանության վտանգավոր խոստովանությունը

«Առաջնորդվել ենք համոզմունքով, զգացողությամբ ինտուիցիայով, փորձով…»,- ասօր հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ի՞նչ հաշվարկների, ինչպիսի՞ աուդիտի, գնահատման ի՞նչ չափանիշների հիման վրա է կառավարությունը որոշել այն կառուցվածքը, որը օրինագծի տեսքով ներկայացվել է խորհրդարան։ Արտակ Զեյնալյանն, այսպիսով, խոստովանեց, որ կառավարության նոր կառուցվածքի մշակման հիմքում չեն դրվել հիմնավորված ուսումնասիրություններ, հետազոտություններ, հաշվարկներ և կառավարությունն առաջնորդվել է զգացողությամբ ու համոզմունքներով։ Վերջիններս իռացիոնալ կատեգորիաներ են և մեծ է հավանականությունը, որ զգացողություններով մշակված որևէ նախաձեռնություն կարող է տապալվել։

Արտակ Զեյնալյանի հայտարարությունը սակայն, թեև վերաբերում էր կառավարության կառուցվածքին, ընհանուր առմամբ արտահայտում է այն դրվածքը, որն առկա է իշխանության քաղաքականության հիմքում։ Իրականում պետական կառավարման համակարգը նույնպես առաջնորդվում է զգացողությամբ ու համոզմունքներով։ Դրանք, մեծ հաշվով վարչապետ Նիկոլ Փաշինյանի զգացողություններն ու համոզմունքներն են, որոնք ստանալով որոշակի ֆորմալ արտահայտություններ, դառնում են պետական քաղաքականություն։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այդպես էլ չստեղծվեցին այն ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք հնարավորություն կտային կյանքի կոչել հեղափոխության գաղափարներն ու նպատակադրումները։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որում պետական կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնային որակներից կախվածության մեջ։ Դա կառավարման ոչ ինստիտուցիոնալ, ոչ համակարգային վիճակի արտահայտությունն է։ Դրա արդյունքում, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող պաշտոնյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Պետական կառավարման համակարգի վրա սակայն այդ արդյունավետությունը չի տարածվում, քանի որ դրա հիմքում ոչ թե համակարգային ուղենիշներն են, այլ Նիկոլ Փաշինյանի անձնային որակները։

Ընհանրապես, ոչ միայն պետական կառավարումը, այլ քաղաքականությունն ընհանրապես Հայաստանում ապրում է իռացիոնալ գործոնների ազդեցության տակ՝ զգացողություններով ու համոզմունքներով։ Դա վերաբերում է ոչ միայն իշխանությանն ու քաղաքական համակարգին, այլ նաև հասարակությանը։ Հանրությունը կամ կուրորեն սիրում և հավատում է իշխանությանը, կամ լցված է ատելությամբ։ Իշխանությունը ևս քաղաքական ընդդիմախոսներին վերաբերում է նույն կերպ. եթե որևէ նախաձեռնություն բխում է ընդդիմությունից, ապա այն անպայմանորեն պետք է մերժվի, քաղաքացիները եթե չեն վստահում իշխանությանը, ապա սևեր են կամ հակահեղափոխականներ։ Այսինքն՝ Հայաստանում քաղաքականությունը ևս գործում է իռացիոնալ գործոնների ազդեցության ներքո՝ սեր և ատելություն, համակրանք և հակակրանք։ Նաև այդ պատճառով հանրային-քաղաքական դիսկուրսում կորում է առողջ, ռացիոնալ միտքը, քննարկումը որպես կանոն վերածվում է փոխադարձ մեղադրանքների, բանավեճերն էլ ընթանում են յուրայինների և օտարների տարանջատմամբ։

Իշխանությունը արդյունավետ կարող է գործել միայն այն դեպքում, երբ նրա կայացրած որոշումների հիմքում դրվում են ճշտգրիտ հաշվարկնների, հետազոտությունների ու ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնված փաստարկներ։ Հակառակ պարագայում՝ զգացողությունների ու համոզմունքների վրա հիմնված որոշումները լինելու են կամայական և պետական կառավարման համակարգը կախվածության մեջ են դնելու այս կամ այն անձի կամ անձերի անհատական հատկանիշներից։

Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ամենամեծ խնդիրը իր պատկերացումներին ու մոտեցումներին համապատասխանող պետական կառավարման համակարգի ձևավորումն է։ Դա պահանջում է համապատասխան կադրեր և համակարգային լուծումներ։ Կադրերը Նիկոլ Փաշինյանի աքիլլեսյան գարշապարն են, իսկ համակարգային լուծումներն, ինչես այսօր ակամա խոստովանել է Արտակ Զեյնալյանը, կատարվում են զգացողություններով ու համոզմունքներով։ Դա չափազանց վտանգավոր խոստովանություն էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում