Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Միհրան Պողոսյանի գործով ունեցանք նոր հանգամանքներ, դրանցով հարուցվեց քրգործ. Արթուր Դավթյան. Armtimes.com

Նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ 2017 թվականին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, և այն վերաբացվեց միայն հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարին, Դավթյանը պատասխանեց.

«Շատ լավ, հիմա նաև դա պարզաբանեմ՝ բազում առիթներ եմ ունեցել ասելու՝ քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը գործում առկա փաստական տվյալներն են։ Նույն Միհրան Պողոսյանի վերաբերյալ, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը, այսպես կոչված, եթե նկատեցիք՝ մենք այնտեղ նաև ունեինք հանցագործության դրվագներ, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում չէին եղել։ Այսինքն՝ ի՞նչ տեղի ունեցավ, ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ, և այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը»։

Հարցին, թե չի՞ խոստովանում, որ հեղափոխությունից հետո ավելի անկաշկանդ է գործում, գլխավոր դատախազը պատասխանել է.

«Խոստովանություն բառը սխալ եք ընտրել, չի եղել որևէ ճնշում, որևէ հրահանգ, դա եղել է բացառապես քրեական գործի փաստական տվյալներով պայմանավորված։ Այսօրվա որոշումն էլ էլի պայմանավորված է փաստական տվյալներով»։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրել Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում