Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Հիմա խաղասեղանին ոչ թե հայրենիքի մի մասն է, այլ ամբողջը. Հայկ Ա. Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյան, Վիեննայում մարտի 29-ին սպասվում է ՓաշինյանԱլիև առաջին պաշտոնական հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս հանդիպումից՝ հատկապես այն բանից հետո, երբ Մինսկի խումբն ըստ էության մերժեց Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու Փաշինյանի պնդումը:

– Ակնկալիք կա, ցավալի ակնկալիք, որ Փաշինյանը ավելի կխորացնի իր սայթաքումների շարքն Արցախի խնդրում: Ասել եմ բազմիցս և հիմա էլ կրկնեմ, որ Փաշինյանի ընտրած գիծը քաղաքական բլեֆների գիծ է, որը վտանգավոր է, և դրա արդյունքները՝ հենց այնպես, ինչպես կանխատեսել էինք, արդեն տեսնում ենք հենց վերոնշյալ հայտարարությամբ: Փոխանակ գիտակ, ինքնավստահ և ազգային ուղեգիծ որդեգրելու՝ Փաշինյանն Արցախի հարցում շարունակեց իր նախորդ անգետների հունով ընթանալ՝ փորձելով ընդամենը փոխել միայն կառքի անիվները: Դա սայթաքումների և ֆիասկոյի տանող ճանապարհ է, և այդ հարցում իմ հիասթափությունն այս նոր իշխանությունից ավելի է մեծանում:

Կա պնդում, որ բանակցելն ու հանդիպելը ավելի լավ է, քան պատերազմելը, բայց սպասվելիք այս հանդիպումն արդյոք կարո՞ղ է երաշխիք լինել, որ Բաքուն նորից չի դիմի ռազմական գործողությունների:

– Դա հիմար պնդում է՝ հասկանալիորեն ոչ խելացի մարդկանց ուղեղներում ձևավորված: Եվ մանտրայի պես շատերը կրկնում են այդ դատարկ անհեթեթությունը: Բազում երկրներ չեն բանակցում իրենց կոնֆլիկտի հակառակորդների հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանով պատերազմ են հրահրում: Եվ եթե պատերազմ, միևնույն է, լինելու է, ապա ինչո՞ւ բանակցել, ցույց տալ, որ վախենում ես պատերազմից և բանակցելիս էլ ինքնավնաս սխալներ թույլ տալ, եթե դա քեզ կործանման է տանելու:

Պետական արտաքին քաղաքականության հիմարության առումով վերջին երեսուն տարիներին Հայաստանն աշխարհի չեմպիոն է, և հիմա ակնհայտ է, որ հիմարությունը գեղեցիկ պաճույճներով պատելով՝ այդ քաղաքական դոկտրինը շարունակում է անմահ մնալ: Նկատի ունենանք, որ նաև արտաքին քաղաքականության հիմարության դոգմայով մի ամբողջ սերունդ է դաստիարակվել, որ վստահ է, որ եթե անգլերեն է խոսում և տեսել է Արևմուտքը, ուրեմն տիրապետում է այդ մշակույթին և այլևս անսխալական է իր մոլորյալ հավատալիքներում: Ուղղակի հուսահատություն է պատում, երբ մտածում ես, որ պետականության հսկայական ավանդույթ և դիվանագիտության ահռելի պատմական փորձ ունեցող ժողովուրդը կարող է երեսուն տարի հանդուրժել այսքան ապիկար և անհեթեթ արտաքին քաղաքականություն: Այդպես ենք մենք կորցրել պատմական Հայաստանի մեծ մասը: Ու հիմա էլ չենք սթափվել: Պարզապես հիմա խաղասեղանին արդեն ոչ թե հայրենիքի մի մասն է դրված, այլ ամբողջը: Եվ հիմա էլ մեր արտաքին քաղաքականությունը կիսագրագետ, աշխարհի մասին թյուր պատկերացումներ ունեցող մոտեցումներով ենք վարում: Դա իրոք ողբերգություն է, ազգային ողբերգություն:

Փաշինյանն իր ասուլիսում նշել է,որ պատրաստ է խոսել Ադրբեջանի հասարակության հետ, նախապատրաստել խաղաղության, բայց այդ օրակարգը կարո՞ղ է արդյոք աշխատող լինել հայատյաց հասարակության և հայերի նկատմամբ թշնամանք սերմանող ալիևյան իշխանությունների պարագայում:

– Գիտեք՝ ավելի անհեթեթ միտք դժվար է պատկերացնել: Դա նույնն է, ինչ Կոմիտասը հայտարարեր, որ Թալեաթի ենիչերիներին մարդասիրության է ցանկանում նախապատրաստել: Պատկերացնո՞ւմ եք Փաշինյանին ադրբեջանական հեռուստատեսությամբ ադրբեջանցիներին դիմելիս և նրանց խաղաղության պատրաստելիս: Կան բաներ, որ այնքան անհեթեթ են, որ արդեն զավեշտալի կլինեին, եթե ողբերգական բովանդակություն չունենային: Իսկ իրականությունն այն է, որ այս իշխանությունն արդեն մոլուցքով է տարված խաղաղասեր և գերքաղաքակիրթ երևալու: Մի բան, որ նախկիններն էլ էին անում: Հիմա, քանի որ սա իրոք ժողովրդավարական իշխանություն է, այդ մոլուցքը կարող է ավելի հեռուն գնալ և ավելի վտանգավոր դառնալ: Եվ այդ ուլտրաժողովրդավար երևալու տենդը արդեն անցնում է բոլոր բանականի սահմանները: Եվ դա է, որ նման զավեշտալի հայտարարություններ է ծնում:

Հանդիպումից առաջ բավականին ինտենսիվ փորձագիտական և քաղաքական հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում ՀՀ ԱԳ նախարարը, թերթերից մեկի հրապարակման համաձայն` Մոսկվայում եղել է նաև հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ, որը տեղեկատվական դաշտից թաքցվել է: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը: Արդյոք գործընթացի ոչ շատ թափանցիկ լինե՞լն է հասարակության մեջ մտահոգությունների առիթ ստեղծում:

Նախ՝ այո, գործընթացն իրոք թափանցիկ չէ: Հետո ո՞վ է հավատում, որ ԱԳ նախարարը կամ հատկապես վարչապետը լսում են ինչ-որ մեկի կարծիքը: Ձևական հանդիպումներ կարող են ունենալ, ձևական բաներ անել, ասել, բայց արդեն հստակ տեսանելի է, որ սեփական կարծիքից բացի՝ այլ կարծիք այս իշխանությունը հաշվի չի առնում: Ցավոք սրտի, ժողովրդական հեղափոխության հսկայական պոտենցիալը մսխվեց՝ հեղափոխությունը ծավալուն հողմից վերածելով զով մի զեփյուռի: Եվ հիմա մի քանի կիսագրագետ մարդիկ, որ խորհուրդներ են տալիս, մի քանի ոչ մասնագետների հետ միասին ստանձնել են Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկը: ԱԳ նախարարը կադրային դիվանագետ է, բայց դա դեռ շատ քիչ է, իսկ վարչապետն ընդհանրապես արտաքին քաղաքականության գիտակ չէ: Վիեննայում ես վարչապետին հաջողություն եմ մաղթում: Պարզապես ցավալի է, որ նման մոտեցումներով այդ հաջողությունն անպայմանորեն սոսկ մաղթանք է մնալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում