Tuesday, 28 07 2026
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Գարեգին Բ կաթողիկոսի խոսքը՝ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը այսօր՝ մարտի 17–ին, մասնակցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Արարողության ընթացքում Խաժակ արքեպիսկոպոսն ընթերցեց Գարեգին Երկրորդի վշտակցության խոսքը․

«Այսօր առ Բարձրյալը, հավիտենական կյանքի երանավետ հանգրվան ենք ուղեկցում ի Տեր ննջեցյալ Ամենապատիվ Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ով տարաժամ ավարտեց իր երկրավոր ընթացքը՝ բարի հիշատակ թողնելով հավատավոր հայորդյաց սրտերում:

«Զի եթէ տնկակից եղեաք նմանութեան մահո՛ւ նորա. այլ եւ յարութեա՛ն նորա լինիցիմք» (Հռ. Զ 5),- ասում է առաքյալը Քրիստոսի հավատարիմ հետևորդների կյանքի ընթացքի ու վախճանի մասին: Հարության ու հավիտենական կյանքի տերունական խոստման մխիթարական այս գիտակցությամբ է, որ լուսահոգի Պատրիարքին ճանապարհում ենք դեպի երկնից լուսեղեն օթևանը:

Մեսրոպ Պատրիարքը ավանդաշատ Պոլսո հայ համայնքի զավակն էր՝ ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ընտանիքում, դաստիարակվելով եկեղեցանվիրումի ու ազգանվիրումի ոգով: Մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին իր կյանքն ընծայելու տեսլականով նա մուտք գործեց եկեղեցական ասպարեզ և ծառայանվիրումի ուխտ կնքեց՝ իր հոգու սերն ու նվիրումը բերելով հավատացյալ հայորդյաց: Լուսահոգի Մեսրոպ Սրբազանի տարիների վաստակյալ առաքելությունը մեծապես արժևորվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր խնամքի ներքո գտնվող հայորդիների կողմից, ովքեր, որպես արտահայտություն հարգանքի ու գնահատանքի, նրան ընտրեցին Հայոց Պատրիարք: Լուսահոգի Պատրիարքը կարևոր ծառայություն իրականացրեց, սպասավորեց երբեմն դժվարին պայմաններում՝ ջանք ու եռանդ ներդնելով, որպեսզի ծաղկուն մնա Հայոց Պատրիարքությունը, շեն լինեն եկեղեցիները, նորոգ առաջընթաց ապրի Պատրիարքության հայորդյաց ազգային-եկեղեցական կյանքը:

«Ո՛չ է մարդ իշխան ոգւոյ, եւ ո՛չ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան» (Ժող. Ը 8),- ասում է Սուրբ Գիրքը: Դժվարին հիվանդությունը, ցավոք, երկար տարիներ մահճին գամեց Պատրիարք Սրբազանին, և նա չկարողացավ օգտակար ծառայությունը շարունակել հավատացյալ իր հոտի համար: Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվում է հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգևում Իր հավատարիմ սպասավորներին:

Վստահ ենք, որ Պատրիարքության Մեր սիրեցյալ ժողովրդի զավակները, միասնաբար հաղթահարելով կորստյան ցավը, ամուր պիտի պահեն իրենց միաբանությունը, սերը, համերաշխությունը և ձեռնամուխ լինեն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռի՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պայծառության գործին, որպեսզի այն շարունակի իր ծառայությունը հավատավոր Մեր ժողովրդին:

Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ծառայասեր հոգևոր դասին և բարեպաշտ Մեր զավակներին, որ միշտ սիրով ու հավատարմությամբ փարված են մեր Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր են, որպեսզի Եկեղեցին շարունակի իր առաքելությունն արդյունավորել Մեր ժողովրդի համազգային կյանքի անդաստանում:

Թող երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Մեսրոպ Պատրիարքը, և Ամենագութն Աստված Սուրբ Հոգու մխիթարության բյուր շնորհներով սփոփի բոլոր վշտացյալ սրտերը:

Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում