Tuesday, 28 07 2026
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ

Ամերիկահայ համայնքի նոր հրամայականը՝ որ օգնությունն ավելացնեն

ԱՄՆ հայկական կազմակերպությունները ջանում են, որպեսզի ԱՄՆ կառավարությունը մեծացնի Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը: Այս աշխատանքը ԱՄՆ հայկական լոբբիի համար ավանդական աշխատանք է, որը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և քաղաքական փոփոխությունների շնորհիվ ստացել է փաստորեն նոր խթան և նոր հնարավորություն: Սովորաբար վարչակազմը առաջարկում է օգնության ավելի փոքր ծավալ, հետո Կոնգրեսի հետ աշխատանքի արդյունքում հայկական կազմակերպությունները ավելացնում են այն, այսինքն՝ հասնում են նրան, որ Կոնգրեսը բյուջեի մեջ սահմանում է Հայաստանին օգնության ավելի մեծ ծավալ: Սակայն ընդհանուր առմամբ հատկացումների միտումը եղել է տարեցտարի դեպի նվազում: Կհաջողվի՞ փոխել միտումը և շոշափելի մեծացնել Հայաստանին հատկացվող օգնության ծավալը:

Սա ինչ-որ իմաստով լինելու է իհարկե նաև ԱՄՆ քաղաքական վերաբերմունքի արտացոլում: Սակայն ԱՄՆ հայկական կազմակերպությունների այդ ջանքի և ԱՄՆ քաղաքականության համատեքստում առկա է մեկ այլ խնդիր կամ հարց:

Կոնգրեսում իր թեկնածության լսումների ժամանակ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին իր աշխատանքային առաջնահերթությունների շարքում թվարկեց այն, որ անելու է հնարավորը Հայաստանի զարգացման և ամրացման գործում ամերիկահայության մասնակցությունը մեծացնելու համար: Այդ թեման նոր չէ, և Նահանգների դիվանագետները տարբեր առիթներով ակնարկել են, որ, եթե ամերիկահայությունն ինքը մեծ ներգրավվածություն չունի հայրենիքի զարգացման գործում, դա այնքան էլ լավ ազդակ լինել չի կարող այլ ներդրողների կամ ինստիտուտների համար: Դա, թերևս, անհերքելի է: Ամերիկահայ համայնքը ինդիկատոր է, որն էլ այժմ, կամ գոնե մինչև հիմա ցույց է տալիս բավականին թույլ ցուցանիշ, հատկապես հաշվի առնելով այդ համայնքի ունեցած ներուժը: Մյուս կողմից, ինչպես Սփյուռքի պարագայում ընդհանրապես, ամերիկահայ համայնքի պարագայում էլ, մասնավորապես, գործ ունենք խիստ բազմաշերտ մի իրավիճակի հետ: Դա իհարկե գալիս է նաև հենց ԱՄՆ առանձնահատկություններից՝ թե՛ մասշտաբի, թե՛ բնականաբար ընդհանրապես պետության, հանրության բնույթի տեսանկյունից: ԱՄՆ-ն ինքնին խիստ տարբեր է, ըստ այդմ տարբեր է հանրությունը և այդ հանրության մաս կազմող հայությունը: Դա իր հերթին առաջացնում է համայնքի հետ աշխատանքի խնդիր, ինչի հետևանքով էլ թերևս կա համայնքային ներուժի իրացման խնդիր:

Լոկ իշխանության փոփոխությունն այդ խնդիրը չի լուծելու, որովհետև հեղափոխությունն ու իշխանափոխությունն էապես բարձրացնում են համայնքում շարժառիթները՝ Հայաստանի հետ գործ ունենալու, Հայաստանում աշխատելու, Հայաստանի հետ ծրագրեր կապելու, բայց մյուս կողմից պետք է ընդունել մի հանգամանք. Հայաստանն ԱՄՆ չէ, Չինաստան չէ, նույնիսկ Ռուսաստան չէ, որտեղ միայն մասշտաբի էֆեկտը ինքնին որոշակի գործունեության հեռանկարներ է բացում, կամ Էմիրությունների նման փեթակ չէ, որ բզզում է և տալիս հնարավորություններ: Հայաստանը մի կողմից արտաքին կիսաշրջափակման, մյուս կողմից՝ ներքին տնտեսական «օկուպացիայի» մասնակիորեն պահպանվող վիճակը, մյուս կողմից՝ հետևանքը իր վրա կրող մի տնտեսական սահմանափակ տարածություն է, որտեղ գործունեության համար անհրաժեշտ է բավականին մանրակրկիտ մշակված թիրախային աշխատանք: Այստեղ առկա է մեկ այլ խնդիր: Հայաստանի պետական կարողություններն օբյեկտիվորեն բավարար չեն Սփյուռքի՝ անգամ հիմնական շերտերի հետ արդյունավետ, ինտենսիվ աշխատանքի համար, եղած ներուժը նույնիսկ ոչ ամբողջությամբ, այլ թեկուզ զգալի մասով տնտեսական գործընթացի վերածելու համար:

Ահա այդ համատեքստում առանցքային է դառնում ԱՄՆ կառավարության պատրաստակամությունն ու նոր դեսպանի հայտարարած առաջնահերթությունը, նպաստել, որպեսզի Հայաստանի նոր իրականության զարգացման գործում մեծանա ԱՄՆ հայ համայնքի դերը, ու ամերիկահայերը Հայաստանում լինեն նույնքան հաջողակ, որքան հաջողակ են եղել ԱՄՆ-ում: Անթույլատրելի ճոխություն կլինի բաց թողնել և առավելագույնս չօգտագործել ԱՄՆ կառավարության այդ պատրաստակամությունը: Եվ այդ ուղղությամբ պետք է աշխույժ աշխատանք ծավալի թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ նաև ամերիկահայ կազմակերպությունները: Հայաստանին ԱՄՆ կառավարական ֆինանսական օժանդակությունն անշուշտ կարևոր է, սակայն ռազմավարական խորության իմաստով բազմակի կարևոր է ԱՄՆ կառավարական կառույցների, ինստիտուտների հետ աշխատել հայկական համայնքային մեծ, սակայն բազմաշերտ ներուժը «արդյունահանելու» և Հայաստան ուղղելու առնչությամբ: Հայաստանի համար էական է հենց այդ ծավալների առանցքային ավելացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում