Sunday, 26 07 2026
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

Անհրաժեշտ է լյուստրացիա իրականացնել. բացահայտել Գրիբոյեդովներին, «Եդինայա Ռոսիայի» ու Կոմկուսի շահերի պաշտպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած պատվիրակությունը Սպահանի «Արարատ» ակումբում հանդիպել են տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վարչապետն այնտեղ ծավալուն ելույթ է ունեցել և նշել, որ մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ. «Մենք՝ որպես ժողովուրդ, այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է, և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողովրդի նկատմամբ»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, դրական գնահատելով վարչապետի հայտարարությունը, նշեց՝ անհրաժեշտ է լյուստրացիա իրականացնել: «ԱՄՆ-ում, օրինակ, կա հստակ օրենք՝ օտարերկրյա շահերին սպասարկող ագենտների դեմ, նման օրենք կա նաև Ռուսաստանում։ Այն բոլորովին վերջերս է ընդունվել, ու դրա հետևանքով բավականին շատ լիբերալ, օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներ, լրատվամիջոցներ փակվեցին կամ պատժվեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանն ընդգծեց. «Ճիշտ այնպես, ինչպես ծխախոտի վրա գրվում է՝ «Վնասակար է ձեր առողջությանը», այնպես էլ այդ կազմակերպությունների վրա Հայաստանում պետք է արգելք դրվի։ Ես առաջարկում եմ՝ եղբայրաբար, հայերենով, բայց կիրիլիցայով արտագրել Ռուսաստանում ընդունված այդ օրենքը Հայաստանում։ Եվ շատ շուտ կպարզվեն Գրիբոյեդովները, «Եդինայա Ռոսիայի» ու Կոմկուսի շահերի պաշտպանները Հայաստանում։ Նրանց խոսքի վրա պետք է գրվի, որ այս մարդը ներկայացնում է այսինչ պետության շահը»։

Արշակյանը եզրափակեց. «Կարելի է նույնիսկ ռուսերեն տպել, օրենքի խախտումով թող տպվի ռուսերեն, որ արմյաշկաները կարողանան կարդալ ու իմանալ, թե մենք ինչով ենք զբաղված, ու ինչ է արգելված Հայաստանում։ Դա անկախության հռչակագրից հետո կլինի Հայաստանի ինքնիշխանության երկրորդ կարևոր ակցիան»։

https://www.tert.am/cache_image/news_images/927/2778926_1/ruben_mehrabyan_e1521303493971-770x510.png

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը շատ կարևոր է, և դրան պետք է հաջորդեն ռեալ քայլեր. «Անհնար է չհամաձայնել այդ պարզ, նույնիսկ աքսեոմատիկ բնույթի ճշմարտության հետ։ Այո՛, Հայաստանում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, որոնք իրենց դիրքավորում են ոչ թե որպես ՀՀ քաղաքացիներ, գործում են ոչ թե ՀՀ շահերի օգտին, այլ որպես օտարերկրյա գործակալներ։ Որպեսզի դա չմնա միայն որպես ճշմարտության արձանագրում կամ միայն որպես դեկլարացիա, անհրաժեշտ են նաև որոշակի քայլեր։

Այո՛, այսօր Հայաստանում գործում են կազմակերպություններ, որոնք հստակորեն գործում են ի վնաս Հայաստանի Հանրապետության շահերի կամ զբաղված են ընդդեմ Հայաստանի պրոպագանդայով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը շարունակեց. «Ես չեմ ուզում հիմա անուններ հնչեցնել, դրանք բոլորին են հայտնի՝ սկսած նրանից, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տանում են Սիբիրում բնակեցնում են, վերջացրած պարզ ամենակացնային ու սադրիչ պրոպագանդայով զբաղվող լրատվամիջոցներով, որոնք պարզապես այլ պետության կողմից են ֆինանսավորվում։ Ի վերջո՝ այո՛, Հայաստանը պետք է համագործակցի բոլոր պետությունների հետ՝ ինչքան շատ, այնքան լավ։ Բայց դա չի նշանակում, որ դա պետք է տեղի ունենա ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ես նորից եմ նշում՝ դրա համար պետք են համապատասխան քայլեր, ենթակառուցվածքներ, որոնք դա թույլ չեն տա»։

Մեր զրուցակիցը նշեց. «Հեծանիվ հորինել պետք չէ՝ սկսած Գերմանիայի վերամիավորման օրերից, վերջացրած Արևելյան Եվրոպայի երկրներով, Բալթյան երկրներով… մենք հասկանում ենք, որ տոտալիտար կամ ավտորիտար անցյալը պատմության աղբանոց ուղարկելու համար, այո՛, անհրաժեշտ են այդ լյուստրացիոն քայլերը, թե ինչ ձևերով՝ դա քննարկման հարց է։ Թե երբ դա տեղի կունենա՝ չգիտեմ: Համարեք մեր զրույցը որպես մտքերի փոխանակում այդ հարցերի շուրջ, բայց վարչապետի հայտարարությունը շատ կարևոր է, և դրան պարտադիր պետք է քայլեր հետևեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում