Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Եվրախորհրդարանում կանցկացվի հայատյացության թեմայով համաժողով. ելույթ կունենա նաև Արցախի ՄԻՊ-ը

Եվրոպական խորհրդարանում մարտի 6-ին կանցկացվի «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով: Այն անցկացվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Համաժողովը հյուրընկալում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարիուսը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն նշեց, որ հիմնական զեկուցողներն են թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

«Համաժողովի ընթացքում քննարկվելու են հայատյացության տարբեր դրսևորումները, դրանց հետ փոխկապակցված հարցերը: Այսինքն՝ զեկույցներով, քննարկումներով հայատյացության վերաբերյալ համապարփակ պատկերացում է տրվելու: Ինչպես գիտենք հայատյացության դրսևորումներ կան Ադրբեջանում ու Թուրքիայում: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատմական անցյալում չի մնացել, ներկայում էլ մենք պարբերաբար առերեսվում ենք այդ խնդրին: Ահա այս համաժողովը շատ լավ առիթ է, որ եվրոպական կարևոր այս կառույցում բարձրաձայնվեն հայատյացության վերաբերյալ հարցերը և քննարկվեն դրանց դեմ պայքարի ուղիները»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Միջոցառմանը մասնակցելու են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հարութ Շիրինյանը համոզված է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ հայտյացության քաղաքականության մասին պետք է տեղեկացված լինի միջազգային հանրության ավելի լայն շրջանակ:

«Չմոռանանք, որ հայատյացության այն դրսևորումները, որոնց ականտեսն ենք լինում, տեղի են ունենում Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների առաջնորդությամբ: Ադրբեջանում տարիներ շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, վերջերս Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ, Պոլսո հայկական եկեղեցու պատերին ատելության խոսք պարունակող հակահայ գրություններ հայտնվեցին և այլն: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել: Մեր նպատակն է բարձրացնել այս հարցը միջազգային հաստատություններում, որպեսզի նախ և առաջ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը, հասկանան, թե այս ամենը շարունակվելու դեպքում ինչ հետևանքների կարող է հանգեցնել, և ի վերջո, որ իրենց դատողությունները ճիշտ ինֆորմացիայի վրա հիմնված լինեն»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Համաժողովին հիմնական զեկուցողներից Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը և Ռուբեն Մելիքյանը ներկայացնելու են ամբողջությամբ փաստերի վրա հիմնված տեղեկություն: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2018 թվականի սեպտեմբերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված հայատյացության զեկույցի բովանդակությանը: Դրանից բացի, ներկայացվելու են ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված հայատյացության դրսևորումները:

«Ամբողջ փաստերը հավաքագրված են և մեկտեղված են զեկույցներում: Համաժողովի մասնակիցներին կներկայացվի, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Օրինակ, դպրոցներում, մանկապարտեզներում հայատյացության համատարած քարոզը: Այն, որ Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների ելույթներում կարմիր գծով անցնում է հայատյացության քաղաքականությունը: Այս թեզն է առաջ տարվում՝ բոլոր հայերը թշնամիներ են, հայ սպանելը հերոսություն է»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, հայատյացության հստակ օրինակ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, ադրբեջանցի զինվորականների վայրագությունները, գլխատման դեպքերը, քաղաքացիական անձանց խոշտանգումները, հայկական դպրոցները թիրախավորելը: Դրանից հետո կոնկրետ ռազմական հանցագործություններ կատարած անձանց Ադրբեջանի ղեկավարության կողմից պարգևատրելը, նրանց հերոսացնելը և այլն:

«Բացի փաստերից, ներկայացնելու ենք հայտյացության քաղաքականության հիմքերը, դրա հետևանքներ, պոտենցիալ վտանգները: Նման քննարկումները շատ կարևոր են, եվրոպացի գործնկերները պետք է փաստերով տեսնեն, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում: Ներքին զրույցներում նրանք ևս կարևորում են նման զեկույցների պատրաստումն ու հրապարակումը»,-հավելեց Արտակ Բեգլարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում