Քանյե Ուեսթը Սուրբ Վալենտինի օրվա առթիվ իր հարսնացու Քիմ Քարդաշյանին նվիրել է 1000 վարդ:
33-ամյա Քիմն Instagram-ում տեղադրել է իր լուսանկարը՝ շրջապատված ծաղիկներով: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Բացի դրանից՝ Քիմն այցելել է Քանյեի համերգին. այդ լուսանկարը ևս տեղադրել է համացանցում:
Քիմին փետրվարի 13-ին 8 ամսական դստեր հետ նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում. նա ուղևորվում էր սիրելիի ընտանիքի մոտ: Ըստ շշուկների՝ զույգը կամուսնանա մայիսին:
Քիմ Քարդաշյանը՝ շրջապատված 1000 վարդով:

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուսեթը՝ նրա համերգին:

Քիմ Քարդաշյանը և Նորտը՝ Լոս Անջելեսի օդանավակայանում՝ փետրվարի 13-ին:








































