Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ինտրիգը հանգուցալուծվեց. Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Արարատ Միրզոյանը

Վաղը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենալու ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի հանդիպումը։ Վարչապետերի հանդիպման շուրջ ակնհայտորեն առկա էր ինտրիգ՝ պայմանավորված հայ-բելառուսական հարաբերություններում առկա ճգնաժամով։ Եթե Բելառուսի մայրաքաղաք մեկներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա թերևս անխուսափելի էր նրա ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որի օրակարգում, անշուշտ, կլինեին ոչ թե ԵՏՄ-ին, այլ ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների միջև հակասությունները սրվել են այս կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ առաջացած անհամաձայնությունների հետևանքով։

Սակայն արդեն հայտնի է, որ Հայաստանի պատվիրակությունը Մինսկում ղեկավարելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Իհարկե, այս փաստը կարելի է բացատրել ֆորմալ պատճառաբանություններով, օրինակ՝ նրանով, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդի մեջ է, կամ՝ Հայաստանի կառավարման համակարգի առանձնահատկություններով, երբ պետության ղեկավարը վարչապետն է, ու ԵՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերի փաստացի գործընկերը Հայաստանի առաջին փոխվարչապետն է։

Սակայն առնվազն երկու դեպք է հայտնի, որ ԵՏՄ երկրների վարչապետերի հավաքին մասնակցել է ոչ թե Արարատ Միրզոյանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա՝ եթե նա Մինսկ չի գնում, ապա պատճառները, կարծում ենք, առաջին հերթին, քաղաքական են։

Շատ հնարավոր է՝ Հայաստանը չի ցանկանում ՀԱՊԿ ներսում առկա հակասությունները տեղափոխել ԵՏՄ՝ լարվածության նոր օջախ առաջացնելով եվրասիական ինտեգրացիոն կառույցներից ևս մեկում։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Երևանի ու Մինսկի միջև, գուցե նույնիսկ՝ Մոսկվայի միջնորդությամբ, տեղի են ունենում կուլիսային դիվանագիտական խորհրդակցություններ, ու Լուկաշենկո-Փաշինյան հրապարակային հանդիպումը դեռևս հասունացած չէ ու անգամ կարող է խանգարել հնարավոր կոմպրոմիսների ձեռք բերմանը։

Եվ վերջապես՝ գուցե գործ ունենք հոռետեսական սցենարի հետ, երբ առ այսօր ՀԱՊԿ-ում ստեղծված ճգանաժամի հանգուցալուծումը գտնված չէ, ու Բելառուսի և Հայաստանի ղեկավարները խոսելու բան առանձնապես չունեն։

Համենայնդեպս, այս օրերին բելառուսական մամուլն ակտիվորեն արծարծում է ադրբեջանա-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության թեման։ Բելառուսական 42.tut.by պարբերականը հոդված է հրապարակել Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին: Պարբերականի տվյալներով՝ 10-ամյա համագործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել: Ադրբեջանին մատակարարված ռազմական տեխնիկայի թվում նշվում է Т-72 մոդելի ավելի քան 150 տանկ, 12 «Պիոն» ինքնագնաց հրետանային սարքավորում, 120 Д-30 հաուբից, Սու-25 մակնիշի 12 ինքնաթիռ, Бук-МБ զենիթահրթիռային համակարգերի 2 գումարտակ, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն:

Այնուամենայնիվ աղբյուրը նկատում է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև պայմանագրերի ծավալները, գործարքների արժեքներն ու մատակարարվող զենքերի տեսակները հաճախ գաղտնի են պահվում:

Բելառուսական մամուլի նման հրապարակումները վկայում են, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները փոխզիջումային լուծման մոտ չեն նաև Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական արձակուրդում է, ու դեռ պարզ չէ, թե դեկտեմբերի 6-ին ո՞վ և ի՞նչ կարգավիճակով է Հայաստանը ներկայացնելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում