Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները

Արևմուտքն ու Ռուսաստանը սպասում են, թե ինչ նոր արձագանք կլինի Հայաստանից

Առաջիկա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ՝ բավականին հաճախակի են դատողություններն այն մասին, որ խորհրդարանը պետք է արտահայտի, այսպես ասած, հակադիր արտաքին քաղաքական մոտեցումներ՝ միմյանց հակակշռելու համար: Սա բավականին տարածված մտայնություն է, որը, սակայն, ժամանակի մեջ բավականին հնացած է և առավելապես ունի հռչակագրային կամ նկարագրային բնույթ՝ կտրված լինելով իրական քաղաքական պրոցեսներից:

Նախ՝ աշխարհաքաղաքական դիմակայության սրված և օրեցօր սրվող ուղղություններով բավականին բարդ հանգույցում Հայաստանի համար չափազանց պարզունակ կարող է լինել հակադիր մոտեցումների բաժանումը, այն դեպքում, երբ նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ հակադիր մոտեցումների մասին է խոսքը: Ավանդաբար դիտարկումն արվում է արևմտամետ-ռուսամետ կոնտեքստում, ինչը առավել ևս արդիականությունը և կենսունակությունը կորցրած մոտեցում է: Այդօրինակ բաժանումը Հայաստանին ոչ թե կօժտի ճկունությամբ, այլ կսահմանափակի ճկունությունը, ընդ որում՝ թե՛ համապետական, թե՛ դրանց կրող քաղաքական ուժերի առումով:

Ըստ այդմ, հայաստանյան քաղաքականության թե՛ տեսանելի՝ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ խնդիրը ոչ թե հակակշիռների սկզբունքի ինքնանպատակ կիրառումն է, այլ արտաքին լարված և բարդ միջավայրում և ներքին վերափոխման պատմական փուլում աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերության մոդելային մշակումների գեներացիան: Ինչպիսին կլինեն այդ մոդելները միմյանց հետ հարաբերակցության մեջ՝ կպարզվի հետո, ինչպես ասում են՝ ինքնաբերաբար: Կլինի տարբերությունը դետալային, տարրերի, տակտիկական թե ռազմավարական-գաղափարական՝ պարզ կլինի միայն մոդելների մշակումից և մատուցումից հետո, մասնավորապես նաև շատ կոնկրետ ուղղություններով՝ գեոտնտեսական դաշտ, անվտանգային ռազմաքաղաքական, Արցախի խնդիր, ռեգիոնալ անվտանգության և տնտեսության համակարգ ու պատկերացումներ դրա տեսանելի և հեռահար խաղացողների վերաբերյալ՝ ընդհուպ Չինաստան:

Կունենա՞ն հայաստանյան քաղաքական ուժերը այդօրինակ թեմաների գեներացիայի ժամանակ և հնարավորություն 12-օրյա քարոզարշավի ընթացքում: Իհարկե, դրան հավատալը դժվար է, սակայն պետք չէ նաև հանրությանն ապակողմնորոշել, այսպես ասած, արհեստական արտաքին քաղաքական կամ անվտանգային հակակշիռների տրամաբանությունն առաջ բերելով, որն իրականում քիչ կապ ունի կամ ավելի շուտ ընդհանրապես կապ չունի մի կողմից՝ աշխարհաքաղաքական գործընթացների ներկայիս տրամաբանության հետ, մյուս կողմից՝ դրանցում Հայաստանի դերի և խնդիրների: Առավել ևս այն բավականին թափանցիկ հայտարարությունների պայմաններում, երբ Հայաստանի վերաբերյալ անում են թե՛ արևմտյան, թե՛ ռուսական դիվանագիտական-քաղաքական շրջանակները՝ թերևս նաև սպասելով, թե Հայաստանում ինչպիսի բովանդակային արձագանք կարող է լինել խորհրդարանի ձևավորման հայտ ներկայացրած քաղաքական շրջանակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում