Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Տագնապների արտահերթը․ ական՝ դրված հեղափոխության տակ

Մինչև երեկ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հիմնական ֆավորիտների հարցում հստակությունն ավելի մեծ էր։ Համենայն դեպս՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները հուշում էին, որ «Լույս» դաշինքը կարող է հայտնվել ֆավորիտների ցանկում։ Հիմա նման հեռանկար չկա, որովհետև «Լույսի» կուսակցություններն ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին ու նրանց իրական հնարավորությունները գոնե այս պահին չափելի չեն։

Այս պահին առաջատար եռյակը, գոնե արտաքին տպավորությամբ, այն ուժերն են, որոնք ներկայացված են խորհրդարանում․ հենց այդպիսի դասավորություն է ենթադրվում գործող ԸՕ-ի տրամաբանությունը։

Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն անվիճելի առաջատար է ու սա ընդունում են բոլորը․ խորհդարանական ընտրություններում ժողովուրդն, ըստ էության, ուղղակի ընտրությամբ Նիկոլ Փաշինյանին ընտրելու է վարչապետ։

Քաղաքական դաշտը նման է ավերակների ու այս պարագայում որքան համոզիչ լինի «Իմ քայլի» հաղթանակը, այնքան՝ ամուր կլինի հեղափոխության թիկունքը։ Մյուս կողմից՝ ակամայից սարսափում ես, երբ այս օրերի լրատվական հոսքերից տեղեկանում ես, թե ովքեր են համալրելու ՔՊ-ի ռեյտինգային ցուցակները։ ՀՀԿ-ի նախկին «տասովշիկները» հերթեր են գոյացրել Փաշինյանի կուսակցական գրասենյակի դռանը՝ հավակնելով հիմա էլ ծառայություն մատուցել նոր տերերին։ Սրանք ճամբարափոխության մեծ «վարպետներ» են ու եթե հիմնավոր լինի ԶԼՄ-ների տեղեկատվության անգամ մի մասը, ապա խորհրդարանական ապագա մեծամասնությունն իրապես կարող է հեղափոխության տակ դրված ական լինել։

Մյուս կողմից՝ հեղափոխությունը տեղի է ունեցել առանց քաղաքական հարթակի ու ուղերձների, ՔՊ-ն չի հավատում «իզմերի» ու այս ամենը պարարտ հող է ստեղծում, որպեսզի կառավարող կուսակցությունն այդպես էլ չդառնա ինստիտուցիոնալ կուսակցություն՝ կրկնելով ՀՀՇ-ի բյուրոկրատացման կամ ՀՀԿ-ի օլիգարխացման տխուր նախադեպերը։

Բոլոր կանխատեսումներով խորհրդարանական երկրոդ ուժը շարունակելու է մնալ ԲՀԿ-ն, որը տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է ու երբեք չի ունեցել գաղափարական կողմնորոշում կամ քաղաքական այցեքարտ ու հիմա կանգնած է տոտալ ինստիտուցիոնալ ճգնաժամի շեմին։

Հեղափոխությունն, ըստ էության, կործանել է այս ուժը, սակայն Գագիկ Ծառուկայնը փորձում է իրավիճակը փրկել պարզունակ ռեբրենդինգի միջոցով՝ կուսակցության հնաբնակներին փոխարինելով մի քանի նոր դեմքերով։ Մինչդեռ՝ ԲՀԿ ճգնաժամի հիմնական պատճառը հենց Ծառուկյանի ժամանակավրեպ դարձած ներկայությունն է քաղաքական դաշտում։ Սակայն կուսակցությունն արդեն ունի որոշում․ անկախ ԲՀԿ-ի առանձին կամ դաշինքով մասնակցությունից՝ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանն, ինչը ենթադրում է, որ որևէ քաղաքկան կրեատիվ չի կարելի սպասել նաև խորհրդարանական երկրորդ ուժից։

«Լույսի» լուծարումից հետո խորհրդարանում ներկայացված լինելու իրական հնարավորություններ ունի իրեն պահպանողական հռչակած ՀՀԿ-ն։ Իհարկե, Սերժ Սարգսյանի կուսակցությունն այնքանով կապ ունի եվրոպական պահպանողականության հետ, ինչքանով քրեաօլիգարխիան՝ քաղաքականության հետ։ Թվում էր՝ հեղափոխությունը չեզքոքացրած պետք է լինի ՀՀԿ-ի գործոնը, սակայն այդ կուսակցությունն, այնուամենայնիվ, պահպանել է որոշակի կենսունակություն՝ նույնիսկ չարդիականացված վիճակում, երբ իր մեջ կրում է քրեաօլիգարխիայի տխուր ժառանգությունը։

Սա ինքնին խոսում է ոչ թե ՀՀԿ-ի արդյունավետության, այլ նոր համակարգ ստեղծելու՝ հեղափոխության թիմի անկարողության մասին։ ՀՀԿ-ն արտաքին և ներքին ահռելի ինֆորմացիա, կապեր ու պրոֆեսիոնալիզմ ունի ու եթե սրան հավելենք ռեյտինգային համակարգի ձևավորած հարազատ միջավայրը, ապա կարող է ընտրություններից հետո նույնպես՝ հավակնել խորհրդարանական կուսակցության կարգավիճակին։ Իհարկե, ՀՀԿ-ն որևէ պարագայում չի կարող դառնալ դասական ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև քանի այդ կուսակցության ղեկին գտնվում է Սերժ Սարգսյանն, ապա առնվազն անտեղի է խոսել կուսակցության արդիականացման կամ ռեբրենդինգի մասին։

Ընդհանուր այս համատեքստն առանձնապես լավատեսության հիքեր չի ստեղծում, և ընտրությունները առողջացնելու փոխարեն՝ կարող են քաղաքական դաշտը ավելի հիվանդացնել։ Մեր քաղաքական համակարգը կարող է հասնել խրոնիկ հիվանդության մակարդակի ու ընդամենը երկու-երեք տարի հետո հասունացնել խորհրդարանական նոր արտահերթ ընտրությունների պահանջ, ինչի մասին կանխատեսում են քաղաքական ուժերի ու փորձագետների մի մասը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում