Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Քաղաքական արխիվացում կամ հեղափոխության «զոհերը»

Երեկ՝ օրվա ընթացքում, ըստ էության, հաստատվեցին երկու տեղեկություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունենալու խորհդարանական առաջիկա ընտրությունների վրա՝ հիմնականում բացասական իմաստով։

«Լույս» դաշինքի անունը չի լինելու առաջիկա ընտրությունների քվեաթերթիկում։ Այս լուրը ցանկալի չէ հատակապես հեղափոխության այն կողմնակիցների համար, ովքեր այս դաշինքի մեջ տեսնում էին դեմոկրատական ընդդիմության, այլընտրանքի կրողին։ Չնայած ՝ եթե անկեղծ լինենք, ապա ԸՕ փոփոխությունների տապալումից հետո արդեն ակնհայտ էր, որ արտահերթ ընտրություններում նոր ընդդիմության ձևավորման խնդիրը չի լուծվելու։ Մի կողմից՝ ռեյտինգային ընտրակարգն էապես թուլացնում է ընտրական գործընթացի քաղաքական բաղադրիչը, մյուս կողմից՝ ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին դրանք տեղափոխում է «սպիտակների» ու «սևերի» հակադրության դաշտ՝ բացառելով ծրագրային պայքարը։

Ստեղծված նոր համատեքստը բերել է նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը գրեթե կայացրել է ընտրություններին չմասնակցելու որոշում։ ՀԱԿ-ը հիմա ունի սահմանափակ մարդկային, կազմակերպչական ռեսուրսներ, ինչն այս կուսակցության համար հեռանկարներ կարող էր բացել միայն մաքուր քաղաքական ընտրությունների պարագայում․ ռեյտինգային ընտրակարգը նման հնարավորություններ չի ստեղծում։

Մյուս կողմից՝տարիներ շարունակ ՀԱԿ-ը գործել է՝ որպես մի համակարգ, որը հակադրվել է Սերժ Սարգսյանի իշխանությանը, որի հեռացումից հետո Տեր-Պետրոսյանի թիմին չի հաջողվել ձևավորել նոր օրակարգ։ Նույնիսկ Մարտի 1-ի բացահայտման պահանջն այլևս ժամանակավրեպ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդյունավետորեն զբաղված է այդ հանցագործության բացահայտմամբ։

ՀԱԿ-ին կարելի է քննադատել բազմաթիվ հարցերում, սակայն այս թիմը միշտ կենսունակ ու հետաքրքիր է եղել այն առումով, որ հրապարակ է բերել քաղաքական ուղերձներ, տեքստեր, որոնք հետաքրքիր են դարձրել նույնիսկ ամենամիապաղաղ ընտրությունները։ Օրինակ՝ 2017-ի ընտրարշավը, բովանդակային հարթության վրա, փրկեց Լևոն Տեր-Պետրոսյանն՝ իր ղարաբաղյան օրակարգով։ Հիմա չքննարկենք այն հարցը՝ որքանով էր իրատեսական կամ ժամանակավրեպ առաջին նախագահի ղարաբաղյան կոնցեպցիան, սակայն փաստ է, որ ծրագրային թեզեր առաջ էր քաշում միայն ՀԱԿ-ը, իսկ մյուսներն ակամայից ներքաշվում էին քաղաքական դիսկուրսի մեջ, իհարկե՝ իջեցնելով առաջին նախագահի սահմանած նշաձողը։

Իդեալական կլիներ, որպեսզի նման առաքելություն՝ քաղաքական որևէ օրակարգով, ՀԱԿ-ն ունենար նաև այս ընտրական գործընթացում։ Սակայն թավշյա հեղափոխությունից հետո Տեր-Պետրոսյանի թիմի մոտ ակնհայտորեն բացակայում է ինչ-որ բան անելու քաղաքական մոտիվացիան։
Գուցե նույնիսկ կտրուկ հնչի, սակայն թավշյա հեղափոխությունը քաղաքական արխիվացման փաստի առաջ է կանգնեցրել ոչ միայն նախկին համակարգն ամբողջացնող ուժերին, այլ նաև՝ բոլոր այն քաղաքական կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ ոչ այնքան արդյունավետ պայքար են մեղել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։

2008-ի նախագահական ընտրություններն իրապես վերաճեցին համաժողովրդական շարման, որը գուցե սասանեց քրեօլիագարխիայի հիմքերը, սակայն հաստատապես չունեցավ հաղթական ավարտ, ինչը ժամանակի ընթացքում մսխեց հզոր շարժման ռեսուրսը։

Գրեթե նույնը կարելի է ասել 2013-ի նախագահական ընտրությունների ընդդիմության ֆավորիտ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա թիմի մասին, որի քաղաքական ու հանրային ռեսուրսները մսխվեցին շատ ավելի արագ ու ակնհայտ է, որ «Ժառանգությունն» առաջիկա ընտրական գործընթացում, ըստ էության, անելիք չունի, եթե նույնիսկ մասնակցի քաղաքական գործընթացին՝ միայնակ կամ ինչ-որ դաշինքի կազմում։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության հաղթանակը ստեղծեց արդյունավետ ընդդիմության նախադեպ, որի համատեքստում շատ ավելի արտահայտիչ դարձան 2008 և 2013թթ-ի անհաջողությունները՝ լուսանցք մղելով դրանց հեղինակներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում