Նյու Յորքի փողոցներում միջանկյալ ընտրությունների նախօրեին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին ծաղրող պաստառներ են հայտվել: Դրանց վրա գրված է. «Նյու Յորքն աղբից զե՛րծ պահեք»: Այս մասին հաղորդում է CNS News պարբերականը:
Պաստառներից մեկին կարմիր գլխարկով տղամարդ է պատկերված՝ Make America Great Again կարգախոսով, որը Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդանիշն էր: Նրա ուսին համադաշնության դրոշով դաջվածք է, որի ցուցադրությունը երկրում արգելել են 2016-ին, իսկ ձեռքին`բաժակ՝ Chick-fil-A արագ սննդի ցանցից: Դրա ղեկավարությունը հայտնի է պահպանողական հայացքներով:
Մեկ այլ տարբերակում նույնպիսի գլխարկով կին է պատկերված՝ Աստվածաշունչը ձեռքին: Համարվում է, որ պաստառները ստեղծվել են Նյու Յորքի սանիտարիայի վարչության սոցիալական գովազդի շրջանակում:
Գերատեսչությունը հերքել է այդ պաստառների ստեղծման մեջ իր մասնակցությունը:
Genius anti-MAGA posters remind you to keep NYC 'trash free' https://t.co/TkkHZatSHW pic.twitter.com/EvYnB1izhD
— Brokelyn (@Brokelyn) October 25, 2018






































