Քիմ Քարդաշյանը, որպեսզի մեկընդմիշտ վերջ դնի այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ իր բարեմասնություններն արհեստական են և վիրաբույժների ձեռքի գործը, դիմել է ռենտգենյան սարքի օգնությանը: Սկանդալային պատմություններով հայտնի Քիմը նկարել է իր հետույքը, որի վրա ոչ մի սիլիկոն էլ չկա, ինչպես պնդում էին որոշ լրատվամիջոցներ:
Այս մասին Twitter-ում գրել է նրա քույրը՝ Քլոյը, հրապարակմանը կցելով քրոջ ռենտգենյան նկարները. «Հեյ, ժողովուրդ, ահա և ձեզ ապացույցներ, որ Քիմի մարմինը 100%-ով բնական է»: Նշվում է, որ նկարների մանրամասները կցուցադրվեն «Ետ մի՛ մնացեք Քարդաշյաններից» շոուի ընթացքում:
Վերջին օրերին հաղորդվում էր, որ Քարդաշյանն, այդուհանդերձ, ցանկացել է պլաստիկ վիրահատության ենթարկել իր «հայկական քիթը», սակայն վիրաբույժին հաջողվել է նրան համոզել հրաժարվել այդ մտքից:








































