Tuesday, 28 07 2026
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է

Կառավարությունը պետք է խոստանա ներդրումների վերադարձվելիությունը. Գագիկ Մակարյան

«Ներդրողները, եթե տեսնում են, որ տվյալ երկրում կան իրենց համար քաղաքական, տնտեսական, ռազմական կամ այլ բնույթի ռիսկեր ու խոչընդոտներ, ապա  իրենք երբեք խոշոր  ներդրումներ չեն անի, որովհետև ոչ մի խոշոր ներդրող իրեն վտանգի չի ենթարկի՝ որքան էլ  իր բիզնեսի եկամտաբերությունը լինի բարձր, իր գումարների վերադարձելիությունը լինի արագ, այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ լուրջ ներդրումները 4-5  և անգամ  մինչև 10 տարի կտրվածքով պետք է դիտարկել։ Նման պայմաններում պետք է դիտարկենք նաև, թե Հայաստանը՝ լավ կամ վատ ի՞նչ անակնկալներ կարող է մատուցել ներդրողներին, որն էլ նրանց համար կարող է ազդակ լինել՝  այստեղ ներդրումներ անելու կամ չանելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության և  տնտեսության վրա դրա ազդեցության ու ներդրումներ ներգրավելու փոխկապակցվածության մասին։

Այս համատեքստում Գագիկ  Մակարյանը հավելեց նաև, որ նման դեպքում Հայաստանը ներդրողների համար պետք է ապահովի տվյալ կառավարության շարունակականությունը, տվյալ կառավարության  քաղաքականության հաստատունությունը այդ ժամանակահատվածի համար։ Ասվածն  ավելի  կոնկրետ պատկերացնելու համար  բանախոսը օրինակ բերեց նախկին կառավարությանը։

«Կարեն Կարապետյանի կառավարությունը հնգամյա ծրագիր ներկայացրեց, այդ ծրագրում  առաջնահերթություններ սահմանեց, բավականին աշխատանքներ կատարեց այդ ուղղությամբ, բայց, երբ Հայաստանում ներքաղաքական վիճակը սրվեց, փոխվեց վարչապետն ու  կառավարության կազմը, ապա նոր կառավարությունը հին կառավարության  5  տարվա ծրագիրը չհիշեց  ու անգամ  չցանկացավ էլ այդ ծրագիրը շարունակել՝  բերելով իր գործունեության ծրագիրն  ու  սկսեց դրանով աշխատել , իր պատկերացմամբ՝  նոր Հայաստանի ռազմավարությունը կառուցել, այսինքն՝ ընդամենը այդ փոփոխությունների արդյունքում մենք էական տարբերություն տեսանք, որին  հեռվից հետևում են նաև ներդրողները, հետևաբար՝ չենք կարող ասել, որ  ներդրողների համար ներքաղաքական վիճակը կամ կառավարության փոփոխությունը կամ ընտրությունները կարևոր չեն»,-ընդգծեց Մակարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում