Հայկական արմանտներով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է բնական պատճառներով: Այսպիսին է Նիմ քաղաքում կատարած դատաբժշկական փորձաքննության արդյունքը, հաղորդում է BFM հեռուստաալիքը:
Դիահերձումից հետո բժիշկները հանգել են եզրակացության, որ Ազնավուրի մահը վրա է հասել «բնական պատճառներով. «Թոքերի այտուցը հանգեցրել է օրգանիզմի սիրտ-շնչառական գործառույթի դադարին»:

Շանսոնյեի դիահերձումը կատարվել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդենի կարգադրությամբ՝ Նիմ քաղաքի գլխավոր հոսպիտալի դիահերձարանում: Դատախազի խոսքով՝ դա արվել է հայտնի երգչի «մահվան հանգամանքները հստակեցնելու» նպատակով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շառլ Ազնավուրին կհուղակրավորեն XII դարի վանքում, Փարիզի մերձակայքում գտնվող Մոնֆոր լ ‘Ամորի համայնքում:









































