Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ապակայունացման շանտաժով գցվող անկայունության հեռակա հիմքը

Հայաստանում խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությամբ նոր խորհրդարանի ձևավորման առնչությամբ հնչում են տարբեր տեսակետներ ու արվում են տարաբնույթ մտավարժանքներ, որոնք, սակայն, երբեմն իրականությունից կտրված են ավելի, քան, օրինակ, Սերժ Սարգսյանն էր: Մասնավորապես, Սերժ Սարգսյանն, օրինակ, հայտարարում էր, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ուղղակի չի կարող կառավարությունը չունենալ խորհրդարանի մեծամասնություն: Եվ Սարգսյանը միանգամայն իրավացի էր: Ըստ այդմ՝ նրա հրաժարականը և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը ուղղակի նշանակում են, որ Սարգսյանն իր հրաժարականով տվել էր խորհրդարանի լուծարման քաղաքական համաձայնությունը:

Ներկայումս կան շրջանակներ, որոնք համարում են, որ ժողովրդավարական երկրներում նախագահն ու խորհրդարանը կարող են ներկայացնել տարբեր քաղաքական ուժեր: Անհերքելի է: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ նկատի ունենք ասելով նախագահ և խորհրդարան: Օրինակ՝ Հայաստանում էլ նախագահն ու խորհրդարանը ներկայացնում են տարբեր ուժեր: Նախագահը անկուսակցական է, այսինքն՝ ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժից չէ, իսկ խորհրդարանում կար կոնկրետ քաղաքական ուժ ներկայացնող մեծամասնություն: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում նախագահը չի որոշում գրեթե ոչինչ: Իհարկե, որովհետև Հայաստանը պառլամենտական երկիր է, և այստեղ պետության փաստացի ղեկավարը, առաջին դեմքը վարչապետն է, որին ընտրում է խորհրդարանի մեծամասնությունը, որի ծրագրին է հավանություն տալիս, ապահովում օրենսդրական այն դաշտը, որով գործելու է կառավարությունը: Հետևաբար նշանակովի կամ խորհրդարանում ընտրովի վարչապետն ու կառավարությունը ուղղակի չեն կարող ներկայացնել տարբեր քաղաքական ուժեր, եթե մենք ունենք նպատակ կայունացնելու իրավիճակը և աստիճանաբար գնալու հեղափոխականից դեպի դասական քաղաքական միջավայր: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ունենա խորհրդարանում իր մեծամասնությունը: Կամ՝ եթե այդ մեծամասնությունը լինի կոալիցիոն, ապա, միևնույն է, դա պարզվի քվեատուփի մոտ:

Երբ խոսք է գնում նախագահի և խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերի պատկանելու և դրա միանգամայն բնականոնության մասին, ապա այդ խոսակցության հեղինակները թերևս պետք է գիտակցեն այդ պարզ տարբերությունը՝ նախագահական կամ կիսանախագահական և խորհրդարանական կառավարման մոդելների միջև: Օրինակ՝ նախորդ մոդելի Հայաստանում դա միանգամայն հնարավոր էր, որովհետև նախագահի ինստիտուտն էր փաստացի առաջին դեմքի ինստիտուտ: Ու քանի որ այդ ինստիտուտն ուներ կառավարման ահռելի լիազորություն, ապա որևէ կոլապս չէր լինի, եթե խորհրդարանում չունենար մեծամասնություն: Այդ դեպքում կգործեր բալանսավորման սկզբունքը, և նախագահն ու խորհրդարանը կփորձեին գտնել փոխզիջումներ: Բայց կրկնենք, որ դրա համար հույժ կարևոր է նախագահի առաջնային մանդատ ունենալու հանգամանքը, որովհետև առանց դրա խորհրդարանն ու նախագահը իրավազոր չեն:

Հայաստանի ներկայիս մոդելում առաջնային մանդատ ունի միայն խորհրդարանը, նախագահը փաստացի երկրի ղեկավար չէ, որքան էլ Սահմանադրությամբ պետության գլուխն է: Հետևաբար Հայաստանում իրավիճակի փոփոխությունը պահանջում է խորհրդարանի նոր ընտրություն, որի շնորհիվ է միայն հնարավոր ստանալ հանրային նոր իրավիճակին ու տրամադրություններին համարժեք խորհրդարան, որը կլինի լեգիտիմ, իսկ կառավարման ամբողջական համակարգն էլ կդառնա ներդաշնակ: Այլապես ներկայիս իրավիճակը Հայաստանի համար պայթյունավտանգ է և հղի է անկայունությամբ, պարզապես «սողացող» անկայունությամբ, որը չի երևում, բայց պաշտպանվելով իբրև թե խորհրդարանը ցրելով հղի անկայունությամբ՝ իրականում ինքն է գցում Հայաստանում ավելի հեռակա, բայց ավելի խորքային ապակայունության կամ անկանխատեսելիության հիմքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում