Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին, իսկ Յուրիի հոր հետ մենք կապ չունենք. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի կին

ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, մամուլով հայտարարել է, թե իր որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։ Յուրի Տեփանոսյանի հայրը, սակայն, չի պարզաբանել՝ ի՞նչ հիմքով է նման հայտարարություն անում։

Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս մեղադրվում է նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Տեփանոսյանը, ևս դժվարացավ ասել՝ ինչո՞ւ է իր ամուսնու հայրը նման հայտարարություններ անում։ «Ես դեռ հետևում եմ դատավարությանը, հավատում եմ արդարադատությանը, ոչինչ չեմ կարող ասել։ Ես անկախ մարդ եմ, ինքը՝ անկախ մարդ։ Եթե էդպես է մտածում, թող էդպես մտածի։ Ես չեմ կարող իր փոխարեն որևէ բան ասել։ Իմ կարծիքն այն է՝ համբերենք դատավարության ավարտին, տեսնենք՝ ի՞նչ է լինում»,- ասաց սպանված ոստիկանի կինը։

Վերջինս նշեց, որ ինքը և Յուրի Տեփանոսյանի հայրը որևէ կապ չունեն իրար հետ. «Մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք, ես առանձին ընտանիք եմ, ինքը՝ առանձին։ Ես չեմ կարող ասել՝ ինչի։ Ես նույնիսկ կայքերից եմ իմացել իր արածի մասին։ Ես չգիտեմ»։ Հարցին՝ ինքն է՞լ է այդպես մտածում, ինչպես Յուրիի հայրը, ոստիկանի կինը պատասխանեց՝ բնականաբար ոչ. «Ես մտածում եմ՝ դատավարություն է դեռ գնում։ Ես ավելի շատ դրան եմ հավատում, քան ինչ-որ նման խոսակցությունների։ Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին. դա միանշանակ է։ Դա միշտ եմ ասել։ Թող դատավարությունն ավարտվի, տեսնենք՝ ով է մեղավոր»։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ սպանության օրը ոստիկանությունը պնդում էր, որ Տեփանոսյանը սպանվել է այդ պահին դեռ զինված խմբի վերահսկողության տակ գտնվող ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից։ Անգամ հրապարակվել էր լուսանկար, թե ինչպես է «Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանը տանիքից դիպուկահարով, ըստ ոստիկանության, կրակում ոստիկանի վրա։ Երիտասարդ ոստիկանը զոհվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար Յուրի Տեփանոսյանը 2016-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանության համար» մեդալով, իսկ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նրան հետմահու շնորհվել է լեյտենանտի սպայական կոչում և պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում