Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սմբատ Գոգյանը ԲՈԿ մասնագիտական խորհուրդների մեծամասնությունում տեսնում է խախտումներ

Բարձրագույն որակավորման կոմիտեում գործող 60 մասնագիտական խորհուրդների ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտմամբ: Խորհուրդներում հայտնվում են չափանիշներին չհամապատասխանող մարդիկ, հաճախ գիտական աստիճաններ են տրվում ոչ արժանիներին:

Լրագրողների հետ հանդիպմանը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այս հանգամանքներով հիմնավորեց մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունումների ժամանակավոր դադարեցումը:

«Վերջին ամիսների ընթացքում ես ուսումնասիրել եմ մասնագիտական խորհուրդներում տիրող վիճակը, բարձրացված խնդիրները, թե դրանցում կան կոռուպցիոն գործընթացներ: Եվ, ցավոք, եկել եմ այն եզրակացության, որ պնդումների մեծամասնությունը իրականություն են: Հիմա ԲՈԿ-ում կա գործող 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնություն ձևավորվել են կարգի խախտումով: Եվ ստիպված եղա սեպտեմբերի սկզբին դադարեցնել մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունելու գործընթացը՝ մինչ հստակ պատկեր կունենանք, թե որ մասնագիտական խորհուրդն ինչ չափով չի համապատասխանում պահանջներին»,-ասաց Գոգյանը:

Նրա կարծիքով՝ մշտական մասնագիտական խորհուրդներն իրենց սպառել են: Վերջին երկու ամսում ԲՈԿ նախագահը ներկա է գտնվել մի քանի ատենախոսությունների պաշտպանությունների և հասկացել, որ մասնագիտական խորհուրդներում քննարկում գրեթե տեղի չի ունենում: «Շատերը պարզապես քվեարկում, գնում են: Ներկա եմ եղել պաշտպանության, որտեղ ատենախոսությունը գրված էր հայերեն, բայց ընդդիմախոսը ռուս էր և հայերեն չգիտեր: Որոշ ատենախոսություններ շատ թույլ մակարդակի էին»,-նշեց Գոգյանը:

Շատերը գիտական աստիճան են ստացել ոչ բավարար հիմքերով: Սակայն հետին թվով գիտական աստիճանը հետ վերցնել չի թույլատրվում: Գոգյանի կարծիքով՝ խորհուրդների կազմում հաճախ հայտնվում են ոչ ճիշտ մարդիկ, որոնք ավելի կառավարելի են դարձնում կազմը: «Եթե անդամներից մի քանիսը չեն բավարարում չափանիշներին, նրանք չեն կարող բարձրաձայն դեմ խոսել ատենախոսության վերաբերյալ, քանի որ գիտեն, որ իրավական հիմքերով չեն ընդունվել»,-նշեց ԲՈԿ նախագահը:

Նրա կարծիքով՝ եթե օրենքի ամբողջ խստությամբ վերաբերեն մասնագիտական խորհուրդներին, միգուցե դրանցից 1-2-ը մնան: Սակայն դա կբերի գիտական աստիճանաշնորհման համակարգի փլուզման: Ստիպված են եղել մեղմացուցիչ լուծում գտնել և ևս երկու շաբաթով հետաձգել ատենախոսությունները պաշտպանության ընդունելու գործընթացը: Այդ ընթացքում ավելի մանրակրկիտ կերպով կբացահայտեն խնդրահարույց խորհուրդները, որոնցում անհրաժեշտ են գլոբալ փոփոխություններ: ԲՈԿ-ի նպատակն է առաջիկա 3 ամսում վերացնել կոռուպցիոն ռիսկերը, խորհուրդները բերել օրինական դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում