Միխայիլ Խոդորկովսկին դեռևս չի որոշել, թե որտեղ է ապրելու՝ Շվեյցարիայո՞ւմ, թե՞ այլ վայրում: Այս մասին հայտնել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարի մամլո կենտրոնը:
Նշվում է, որ Խոդորկովսկուն շվեյցարական այցագրի տրամադրման մասին հայտարարությունից հետո բազմաթիվ շշուկներ են տարածվել նրա ուղևորության առնչությամբ, և շահարկվել է դա, հաղորդվել է նույնիսկ, թե նա կեցության իրավունք է ստացել և արդեն ապրում է Շվեյցարիայում: Խոդորկովսկին 3 ամիս ժամկետով սովորական շենգեն այցագիր է ստացել և նախօրեին Բեռլինից գնացքով գնացել է Շվեյցարիա: Նա և նրա կինը Շվեյցարիայում ուղեկցում են իրենց երկու որդիներին դպրոց:
Խոդորկովսկին ներման էր արժանացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ 2013-ի դեկտեմբերի 20-ին: Դրանից կարճ ժամանակ առաջ նա պետության ղեկավարին ուղարկել էր համապատասխան միջնորդություն, որում նշել էր մոր առողջական ծանր վիճակի մասին:
Սեգեժա քաղաքի կալանավայրը լքելուց հետո նա ուղևորվել էր Գերմանիայի մայրաքաղաք, որտեղ ավելի ուշ այցագրի ստացման համար փաստաթղթեր էր ներկայացրել Շվեյցարիայի դեսպանատուն:








































