Monday, 27 07 2026
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ

Վալերի Օսիպյանի կոշտ ակնարկը Վովա Գասպարյանին

Ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէ գնել այդպիսի տուն, հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատան մասին: Առանձնատունը կամ դրա ձեռք բերման պատմությունը դարձել է քրեական գործի հարուցման պատճառ, օրեր առաջ մամուլում հրապարակված տեղեկատվության առիթով:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը սակայն ուշադրության է արժանի կամ հետաքրքիր այլ տեսանկյունից: Բանն այն է, որ վերջին շրջանում մամուլում նկատվում է ոստիկանության ներսում ինչ-ինչ ոչ բարենպաստ մթնոլորտի, տրամադրությունների վերաբերյալ հրապարակումների առատություն, այդ թվում անձնապես ոստիկանապետ Օսիպյանին առնչվող:

Ակնառու է, որ դրանց նպատակը ոստիկանության ներսում ոստիկանապետի հանդեպ որոշակի անվստահելի վերաբերմունքի ձևավորումն է և այս համատեքստում իհարկե ուշագրավ է դառնում ոստիկանապետի արձագանքը Վովա Գասպարյանի առանձնատան թեմային: Օսիպյանը բավականին կոշտ հայտարարում է, որ ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէ գնել այդպիսի առանձնատուն: Խոշոր հաշվով իհարկե այդ հայտարարությունը միանգամայն տրամաբանական ու պարզ է, Հայաստանում նույնիսկ վարչապետի աշխատավարձով հնարավոր չէ այդպիսի տուն գնել և այստեղ ոստիկանապետը ընդամենը բարձրաձայնում է պարզ, տեսանելի, ակնհայտ իրողությունը:

Մյուս կողմից սակայն հարցն այն չէ, որ բարձրաձայնվում է ակնհայտը, այլ այն, որ Վալերի Օսիպյանը բարձրաձայնում է դա բավականին հստակ շեշտադրումով, այսպես ասած առանց թեականության, ինչն էլ հենց իրավիճակը վերածում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին բավականին կոշտ մեսիջի: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ըստ երևույթին դրանով ակնարկում է, որ ոստիկանությունը պատրաստ է այսպես ասած իր մասով լիակատար օժանդակություն ցուցաբերել նախկին ոստիկանապետի առանձնատան հարցով քրեական գործին, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Այս միարժեք և հատուկ մեսիջը արդյո՞ք պայմանավորված է մամուլում ոստիկանության առնչությամբ տեղեկությունների ակտիվացմանը, և արդյո՞ք Վալերի Օսիպյանը սրա հետևում տեսնում է հենց նախկին ոստիկանապետին: Արդյո՞ք խնդիրը ոչ միայն տեղեկություններն են, այլ նաև որոշակի աշխատանքը ոստիկանության ներքին շրջանակներում: Իհարկե բավական դժվար է ասել, սակայն ակնառու է, որ ոստիկանությունն ու Վալերի Օսիպյանը հայտնվել են որոշակի տեղեկատվական ալիքի տակ:

Իր հերթին միարժեք պարզ չէ, թե ինչով է դա պայմանավորված՝ առաջիկա ընտրական գործընթացում ոստիկանության հասկանալիորեն մեծ դերով ու անելիքո՞վ, հատկապես դատելով ընտրությունների օրինականությունը ապահովելու Վալերի Օսիպյանը շատ հստակ և պատասխանատու հայտարարություններից, թե՞ կան այլ, ավելի մանր խնդիրներ, կամ այդ ամենը միասին:

Ի վերջո հարկավոր է ուշադրություն դարձնել նաև հանգամանքին, որ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հանդեպ հարուցված է քրեական գործ, որն ուղարկվել է իհարկե արդեն դատարան, կապված Վարդավառի օրը հայտնի միջադեպի հետ, որը տարածվեց համացանցում և մամուլում: Միևնույն ժամանակ Գասպարյանի եղբոր որդին, որի անունը ևս շոշափվել է այդ միջադեպի առիթով, ոստիկանության աշխատող է: Նրա հանդեպ չի հարուցվել քրեական գործ, սակայն պետք է ենթադրել, որ պատմությունն անհետևանք չի անցնի ոստիկանությունում նրա ներկայության առումով: Այս տեսանկյունից հնարավոր չէ բացառել նաև այն, որ կա պարզապես անձնական շարժառիթ: Համենայնդեպս Վալերի Օսիպյանի պատասխանը բավականին ընդգծված կոշտ ակնարկ է նախկին ոստիկանապետին, ու թերևս ոստիկանությունում նրա հնարավոր ուղղակի, թե անուղղակի պահվող ազդեցության որոշակի շրջանակների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում